24
12, 2014

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, արյունաբանական կենտրոն և քիմիոթերապիայի կլինիկա

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այսօր այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա: Հանրապետության առաջին տիկինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին և հանձնել նվերներ:
 

← Վերադառնալ