07
10, 2014

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Լեհաստանի առաջին տիկին Աննա Կոմորովսկան ներկա են գտնվել նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացման

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկան, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:

← Վերադառնալ