Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
03
10, 2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները» թեմայով գիտաժողովին
ՀՀ առաջին տիկին, «Արագիլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրները» թեմայով գիտա-գործնական միջազգային գիտաժողովին: Միջոցառումը կազմակերպել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը՝ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման ներդրման 10-ամյակի կապակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետները քննարկել են ոլորտի հաջողությունները, խոսել կատարված աշխատանքների և արդյունքների մասին: