ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշվին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշվին, որը կազմակերպվել է տիկնոջ նախագահությամբ գործող «Աուտիզմ» ազգային հիմնադրամի կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Քայլարշավը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից և ավարտվել Ազատության հրապարակում: Քայլարշավի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շարքում Ազատության հրապարակում տեղի է ունեցել աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված «Աստծո հրեշտակներ» երգի շնորհանդեսը, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն է: Միջոցառումների շարքում ներկայացվել է նաև «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սաների նկարների բացօթյա ցուցահանդեսը: Աշխարհի մի շարք երկրների օրինակով այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվել է նաև «Կապույտ լույս վառենք» նախաձեռնությունը, որի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվել է կապույտ լույսով: Նախաձեռնության նպատակն է կապույտ լույսով հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին: