07
10, 2013

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ համաժողովին

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի հոբելյանական 10-րդ համաժողովին: Համաժողովի ծրագրի շրջանակներում, որի թեման եղել է «Վերարտադրողական բժշկության զարգացումը որպես գործոն՝ բարելավելու ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում», ներկայացվել է «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամն աջակցում է այն ընտանիքներին, որոնք ունեն վերարտադրողական բուժօգնության կարիք:

← Վերադառնալ