Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
03
09, 2013
ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված «Արծվաբերդ» օպերան Շուշիում՝ ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Շուշիում դիտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան: Միջոցառմանը, որն անցկացվել է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, ներկա են գտնվել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, արտասահմանից ժամանած բազմաթիվ հյուրեր: