01
06, 2013

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի ձոներգի տեսահոլովակի շնորհանդեսին

 

ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը հունիսի 1-ին մասնակցել է հիմնադրամի ձոներգի տեսահոլովակի շնորհանդեսին:

Միջոցառման հրավիրյալների շարքում ներկա են եղել հիմնադրամի բարեկամները՝ անհատներ և կազմակերպություններ, ովքեր վերջին տարիներին ֆինանսապես աջակցել են հիմնադրամին՝ քաղցկեղով և լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման նպատակով, ինչպես նաև երեխաներ, ովքեր հաղթահարել են այդ ծանր հիվանդությունը կամ դեռևս գտնվում են բուժման մեջ: Միջոցառման ընթացքում երեխաներն անձամբ են հայտնել իրենց շնորհակալությունը բարերարներին և հանձնել փոքրիկ նվերներ:

 

← Վերադառնալ