Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
25
12, 2012
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների սաների, սիրիահայ երեխաների, Երևանի թվով 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաների, ինչպես նաև զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաների ու թոռնիկների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել են տոնական միջոցառումներ: