30
12, 2010

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, արյունաբանական կենտրոն և քիմիոթերապիայի կլինիկա

album picture

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա: Հանրապետության առաջին տիկինը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին և հանձնել նվերներ: Առաջին տիկնոջ նախաձեռնությամբ, երեխաները որպես Ամանորի նվեր ստացել են նաև տոնածառներ, որոնք զարդարել են իրենց ցանկությունները ներառող բացիկներով: Տիկին Ռիտա Սարգսյանը խոստացել է, որ երեխաների գրած ցանկությունները անպայման կիրականանան: Ամանորի նախօրեին Հանրապետության առաջին տիկինը հանդիպել է նաև 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության պատանի երաժիշտ կատարողների հետ, ունկնդրել ավելի քան երեսուն երկրում Հայաստանի դրոշը բարձր պահած տաղանդավոր երիտասարդների կատարումները: «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության սաների կողմից տիկին Սարգսյանին առաջարկվել է դառնալ կազմակերպության պատվավոր նախագահ, ինչը սիրով ընդունվել է: Այնուհետև Ռիտա Սարգսյանն այցելել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն: Առաջին տիկինը հանդիպել է կազմակերպության սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, շնորհավորել` նրանց գալիք տոների կապացությամբ: Ամփոփելով անցնող տարին` Առաջին տիկնոջ հավաստմամբ, սոցիալական, առողջապահական և մշակույթի ոլորտները 2011թ. ևս կշարունակեն մնալ իր մշտական ուշադրության կենտրոնում:



← Վերադառնալ