Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Արխիվ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Առաջին տիկին
»
Գործունեությունը
Սերժ Սարգսյան
Պաշտոնական
Նախագահի ընտանիքը
Առաջին տիկին
Լուսանկարներ
Գործունեությունը
...
07
04, 2018
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կայացավ Ռիտա Սարգսյանի կողմից կազմակերպված համերգը
Մայրության և գեղեցկության տոնի առիթով ապրիլի 7-ին Ա. Սպենիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ տիկին Ռիտա Սարգսյանի կողմից կազմակերպված համերգ-հաշվետվությունը: Հանդիսատեսին ներկայացվեցին Առաջին տիկնոջ 10 տարվա հակիրճ գործունեությունը և իր կողմից ստեղծված երգերը:
07
03, 2018
ՀՀ առաջին տիկինը ներկա է գտնվել Երևանի թիվ 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել Երևանի թիվ 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կրելու է «Ծիածան» անվանումը: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ:
15
02, 2018
ՀՀ առաջին տիկինը ներկա է գտնվել Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համերգը: Համերգին հիմնադրամի շահառու երեխաները զուգերգեր էին կատարում իրենց սիրած երգիչների հետ միասին:
02
02, 2018
ՀՀ առաջին տիկինը ներկա է գտնվել Ալեքսեյ Հեքիմյանի հոբելյանին նվիրված համերգին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել հայ անվանի երգահան Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
30
12, 2017
ՀՀ առաջին տիկինն այցելել է արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին: Տոնական հանդեսի վերջում արյունաբանական կենտրոնի երեխաներին անակնկալ մատուցեցին նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը` ովքեր կարդացել էին երեխաների գրած նամակները: Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին հանձնեցին իրենց ցանկացած նվերները:
20
12, 2017
ՀՀ առաջին տիկինը մասնակցել է թիվ 91 մանկապարտեզի բացման արարողությանը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մասնակցել է Երևանի թիվ 91 մանկապարտեզի բացման արարողությանը:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
21