• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 22
    02, 2018
    Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Հանրապետության նախագահ Միշել Աունը  ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Հանրապետության նախագահ Միշել Աունը ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Մեծարգո՛ պարոն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում: Պարո՛ն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին: Գոհունակությամբ...
  • 17
    02, 2018
    Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմեր -Պարոն Նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել` մի կողմից դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել: Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել: Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր...
  • 12
    02, 2018
    Նախագահ Սերժ Սարգսյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի և Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի համատեղ մամուլի ասուլիսը Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից հետո Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ողջունում եմ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Երևանում: Սա Ձեր անդրանիկ այցն է Հայաստանի Հանրապետություն և այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում` նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը:...
  • 24
    01, 2018
    Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին Տկն Քաու, Նորվեգիա ԵԺԿ խմբի անունից. -Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, Եվրոպայի խորհուրդ այցելելու համար: Պարո՛ն նախագահ, Ձեր նախագահության տասնամյակը մոտենում է ավարտին: Ամփոփելով այս տարիները՝ կարո՞ղ եք նշել Հայաստանի հիմնական ձեռքբերումն իր եվրոպական օրակարգում՝ հաշվի առնելով նաև վերջին պայմանագիրը, որ ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև, որի մասին նշեցիք Ձեր ելույթում: Շնորհակալություն: -Շնորհակալ եմ: Եթե նկատի ունեք Հայաստանի եվրոպական...
  • 25
    12, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո Մեծարգո՛ պարոն Նախագահ, Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ կրկին գտնվելու բարեկամ, հյուրասեր Վրաստանի հողի վրա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար ու նաև, իհարկե, բարի խոսքերի համար: Այս տարին նշանավորվեց Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձով, և տարեվերջյան իմ այցը լավ առիթ է ամփոփելու մեր համատեղ...
  • 14
    12, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը -Եվրամիությունն, ըստ էության, գնաց փոխզիջման Հայաստանի հետ և ստորագրեց հենց այն կառուցվածքով և փիլիսոփայությամբ, որն առաջարկում էր Հայաստանն ու անձամբ Դուք: Հայաստանի բանաձևը՝ լինել կամուրջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, «և՛-և՛»-ի քաղաքականությունը որքանո՞վ կաշխատի այն պարագայում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով վատթարանում են, կամ եթե վատթարանան: Արդյոք մենք ստիպված չե՞նք լինի հետ կանգնել այն բարեփոխումներից ու պարտավորություններից, որ ստանձնել ենք...
1
...
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
...
38
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: