Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
17
09, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուկրաինական "Պրոֆիլ" ամսագրին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. "Մեր գլխավոր ռեսուրսը մտավոր ներուժն է"
Այն, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանրություններ շատ կան, վկայում են ոչ միայն պատմության ողբերգական փաստերը, այլեւ` արդի քաղաքական զարգացումը: Երեւանը Կիեւից առաջ է սկսել աշխարհի ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առաջնորդվել բազմավեկտոր եւ ռազմավարական հավասարակշռության սկզբունքներով: Արտաքին աշխարհի հետ կապերի զարգացում` հանուն ազգային շահի. առավելապես սա´ է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի կյանքի գործը: Հենց նրանն է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելու նախաձեռնությունը: Ուկրաինայում իշխանության փոփոխությունից հետո Երեւանն սկսեց լուրջ ջանքեր ներդնել մեր երկրի հետ ակտիվ երկխոսությունը վերսկսելու համար:
Ի դեպ, հայկական պետության ղեկավարն արդեն երկար տարիներ ղեկավարում է սպորտի առավել ինտելեկտուալ ձեւի` շախմատի ազգային ֆեդերացիան:
Այդ խաղի “բանաձեւը” Սերժ Սարգսյանի համար այսպիսին է` ինտելեկտ, նպատակասլացություն, համակարգվածություն: Դրանով է նա առաջնորդվում նաեւ քաղաքականության մեջ:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական դիմանկարը` “Պրոֆիլի” հետ բացառիկ հարցազրույցում:
Պարոն Նախագահ, այս տարի էականորեն ակտիվացել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ շփումները: Որո՞նք են երկկողմ հարաբերությունների զարգացման հայկական կողմի գերակայությունները:
Ուկրաինայի հետ համագործակցությունը մեզ համար գերակա է բոլոր ոլորտներում` տնտեսություն, քաղաքականություն, հումանիտար կապեր: Մեր հարաբերությունները մեկ հարյուրամյակով չէ, որ հաշվվում են: Մենք միշտ կապված ենք եղել հազարավոր թելերով եւ այսօր, իսկապես, ցանկանում ենք վերականգնել բաց թողածը: Անկախության առաջին տարիներին` 90-ականների սկզբներին, մենք Ուկրաինայի հետ շատ լավ կապեր ունեինք: Իսկ հետո, ինչ-ինչ պատճառներով, սկսեցինք հազվադեպ շփվել: Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մենք հիմա լավ տեմպով զարգացնում ենք: Վստահ եմ, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում մեզ կհաջողվի նվազագույնը կրկնակի, կամ, միգուցե, նաեւ եռակի մեծացնել մեր ապրանքաշրջանառությունը, էլ ավելի ամրապնդել քաղաքական հարաբերությունները եւ, իհարկե, համագործակցությունը հումանիտար ոլորտում:
Ինչի՞ հաշվին է ենթադրվում ապրանքաշրջանառության մեծացումը:
Ապրանքաշրջանառությունը հիմա էլ վատ չէ, բայց նման հարցերին ես առաջին հերթին մոտենում եմ հնարավորությունների տեսանկյունից: Եթե հիմա ունենք մոտ 300 մլն դոլարի ապրանքաշրջանառություն, ապա ներուժը մի քանի անգամ մեծ է: Ուկրաինական շատ ապրանքներ, որոնք պահանջարկ կունենային հայկական շուկայում եւ հայկական ապրանքներ, որոնք պահանջարկ կունենային ուկրաինական շուկայում, դեռեւս մատչելի չեն: Պատճառն այն է, որ մենք որպես պետություններ բավարար չափով չենք աշխատում այդ ուղղությամբ: Միջկառավարական հանձնաժողովը հազվադեպ է հանդիպում: Մեր գործարարները հաճախ չեն շփվում, քանի որ մենք մինչ այժմ նման համագործակցության համար անհրաժեշտ քաղաքական մթնոլորոտ չենք ստեղծել:
Ուկրաինան վաղեմի եւ ակտիվ հարաբերություններ ունի Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանի այլ երկրների հետ: Ինչպե՞ս կարող է մեր երկիրն այսօր աջակցել երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատմանն աշխարհի այս հատվածում:
Միակ ճանապարհն օբյեկտիվ, չեզոք դիրքորոշումն է, ինչպես նաեւ` տնտեսական հարաբերությունների զարգացումը: Տնտեսական մեծ նախագծեր կյանքի կոչելն է´լ ավելի կմեծացնի Ուկրաինայի հեղինակությունը մեր տարածաշրջանում: Ձեր երկիրը դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ունի:
Դուք Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու աննախադեպ նախաձեռնության հեղինակն եք: Ասացեք խնդրեմ, Որքանո՞վ էր Ձեզ համար դժվար այդ քայլին գնալ` հասկանալով Ձեզ սպասվող քննադատության սրությունը, այդ թվում նաեւ` սփյուռքահայերի կողմից: Որքանո՞վ էր բարդ հաղթահարել հասարակական կարծիքի դիմադրությունը:
Իսկապես, դա իմ կյանքի ամենադժվար քայլերից մեկն է եղել, բայց ես գիտակցված եմ գնացել այդ քայլին: Այո', թուրքերն իրականացրել են ցեղասպանություն: Այո', նրանք մեզանից խլել են կենսական կարեւորության տարածքներ: Այո', նրանք այդ հանցագործությունը կատարելուց հետո հարյուր տարվա ընթացքում ժխտել են դա եւ շարունակում են ժխտել: Իսկ հանցագործության ժխտումը, միգուցե, ավելի վատ հանցագործություն է: Բայց, մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկան պետություններ, որոնք պատմական խնդիրներ, չլուծված հարցեր չունենան միմյանց հետ փոխհարաբերություններում: Նման մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանը առանց նախապայմանների լայնածավալ համագործակցությունն է:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլ նաեւ Վրաստանին, Ադրբեջանին ու մեր ամբողջ տարածաշրջանին: Ուստի, ես սխալ էի համարում նեղացածի, վիրավորվածի կեցվածք ընդունելը եւ սպասելը մինչեւ թուրքերն իրենք ընդունեն ցեղասպանությունը, հետո նոր միայն վերականգնել հարաբերությունները: Իմ մոտեցումը մեր հասարակության կողմից միանշանակ չընդունվեց, առավել եւս` Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: Եւ դա հասկանալի է. մեր ժողովուրդը զգացմունքային է, այդ տարիներին յուրաքանչյուր հայ ընտանիք տուժել է: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր երբեմն փողոց էին դուրս գալիս, որպեսզի, շատ դեպքերում` ոչ հաճելի բառերով, իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի հետ հաշտեցման քաղաքականության դեմ: Բայց ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, վերջիվերջո, ընկալեց այդ գաղափարը: Կարծում եմ` հիմա շատ քիչ մարդիկ են մտածում, որ մենք սխալ ենք եղել:
Մեր նախաձեռնությունը թելադրված էր սթափ բանականությամբ եւ ամենեւին չէր հակասում մեր ազգային շահերին: Թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մեր ցանկությունը որեւէ կերպ չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կամ ինչ-որ զիջումների ենք գնում: Որպեսզի թուրքերն ընդունեն ցեղասպանությունը, փորձվել են գրեթե բոլոր ուղիները` բացի ոչ բախումային ուղուց, այլ փորձվել է թուրք հասարակությանը բացատրել այդ ժամանակների ողբերգությունը: Այս գործընթացն սկսելուց հետո թուրք հասարակության մեջ սկիզբ առան գործընթացներ, որոնք միգուցե շատերի համար անսպասելի էին. Թուրքիայի մեծ քաղաքներում երիտասարդները դուրս էին գալիս եւ խոսում ցեղասպանության մասին:
Մեր հարաբերություններն այս անգամ չկարգավորվեցին: Երկկողմ հայտնի արձանագրությունները (երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ զարգացման-խմբ.) ստորագրելուց հետո, թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել դրանք պառլամենտում: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ կամ կհայտնվեն քաղաքական առաջնորդներ, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսեւորել:
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա ազդեցություն է գործում նաեւ Ադրբեջանը: Կա՞ն արդյոք ուղիներ` ճեղքելու փակ շրջանը, որն արդեն 16 տարի թույլ չի տալիս լուծել ղարաբաղյան խնդիրը:
Ես այդ շրջանը փակ չէի համարի. չէ՞ որ, ամեն դեպքում, բանակցությունները շարունակվում են: Այո', դրանք շատ բարդ են ընթանում, բայց ցանկացած փխրուն խաղաղությունը շատ ավելի լավ է, քան պատերազմը: Եթե կան բանակցություններ, նշանակում է, որ կա վերջնական արդյունքների հասնելու հնարավորություն: Հայկական կողմերի դիրքորոշումը, նկատի ունեմ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, շատ պարզ է: Այն հիմնված է օրենքի, միջազգայի իրավունքի գերակայության վրա: Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է ներառվել 1921թ. կոմունիստական կուսակցության մարմինների որոշմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք համաձայն չի եղել նման որոշման հետ: 1988թ. սկսվել է ղարաբաղյան շարժումը, իսկ հետո, հանրաքվեի անցկացման միջոցով, Լեռնային Ղարաբաղը միակողմանիության կարգով ինքնորոշվել է: Նույնիսկ, եթե մինչեւ վերջերս որեւէ մեկը խոսում էր այն մասին, թե ազգերի ինքնորոշման իրավունքը հակասում է մյուս հիմնարար իրավունքին` տարածքային ամբողջականությանը, ապա Հաագայի դատարանի` Կոսովոյի կողմից անկախության միակողմանի հռչակումը միջազգային իրավունքին չհակասելու մասին որոշումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Հենց դրա համար էլ այս տարի Ալմաթիում կայացած ԵԱՀԿ նախարարների գագաթնաժողովին հստակ հայտարարվեց, որ երեք սկզբունքները (դրանք ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներն են), որոնց հիման վրա մենք բանակցում ենք, հավասար են: Մենք շատ մեծ հույս ունենք, որ ի վերջո կհանգենք վերջնական արդար լուծման: Եթե մենք ելնեինք նրանից, որ լուծում չկա, մեզ եւ առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար շատ դժվար կլիներ ապրել:
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի` իր տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետներն էականորեն`25-ից մինչեւ 49 տարով երկարացնելու մասին որոշումը:
Գիտեք` ես ինքս դա արել եմ հաճույքով: Երեւի շատ անգամ եք լսել, որ ոչ մի պետություն, նույնիսկ ամենահզորն ու ամենամեծը, իսկ առավել եւս` փոքրիկ Հայաստանն ի վիճակի չէ միայնակ ապահովել իր անվտանգությունը: Մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք եւ ռազմավարական գործընկերներ ոչ միայն երկկողմ հիմքով, այլեւ ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան շատ սպառնալիքներ եւ վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Ելնելով պատմական եւ արդի պատճառներից` մեր տարածաշրջանում մեծ է զինված բախումների հավանականությունը:
Ռուսական կողմի շահն իր զինված ուժերի զարգացման, իր ռազմավարական շահերի երկարատեւ պլանավորման հնարավորությունն է: Մեր շահագրգռությունը` մեր անվտանգության ապահովման գործում օգնությունն ու աջակցությունն է: Սա լուրջ գործոն է ռազմական գործողությունները չվերսկսելու, դրանք կանխելու համար եւ լավ հնարավորություն` մեր բանակը ժամանակակից չափանիշներով վերազինելու համար: Ուստի, ես կարծում եմ, որ ժամկետների երկարացումը բխում է մեր ազգային շահերից:
Ուկրաինական ընկալմամբ` ՀԱՊԿ անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցությունը դժվար համատեղելի են: Ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում դրանք համատեղել:
Իսկապես, դա մեզ հաջողվում է: Հաջողվում է լավ հարաբերություններ ունենալ մի կողմից` Միացյալ Նահանգների, մյուս կողմից` Իրանի հետ, մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Վրաստանի հետ, քանի որ մենք վարում ենք բաց քաղաքականություն: Մենք չենք փորձում օգուտներ քաղել մյուս երկրների հակասություններից: Մեզ համար ամենալավն այն է, երբ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերը համընկնում են: ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն հակառակորդներ չեն: Դրանք անվտանգության համակարգեր են` իրենց շահերի գոտիներով, որոնք երկրներին թույլ են տալիս օգուտ ստանալ: Գիտեք, միշտ չէ, որ ճիշտ է կյանքում միայն սեւ ու սպիտակ տեսնելը: Նման մոտեցման դեպքում խնդիրներն անխուսափելի են: Իսկ երբ ներկապնակը մեծ է` կյանքը հեշտանում է:
Ի՞նչ է տալիս Հայաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:
Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք Անհատական գործընկերության պլանի հիման վրա, ինչը մեզ հնարավորություն է տալիս կիրառել Դաշինքում կուտակված հսկայական փորձը, մասնակցել խաղաղապահ գործընթացներին (հայ խաղաղապահները հիմա ծառայում են Կոսովոյում եւ Աֆղանստանում-խմբ.): ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում արդիականացնել մեր բանակը, բարեփոխումներ կատարել, որոնել անվտանգության համակարգ կառուցելու ճիշտ, արդի ուղիներ: Այն, որ ես այսքան դրական եմ խոսում Դաշինքի մասին, չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցել: Բայց, լինելով ՀԱՊԿ անդամ` չտեսնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դրական արդյունքները` նշանակում է հետեւել սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին:
Արդի ժամանակներն ունեն իրենց մարտահրավերները, լարվածության գծերը: Դրանցից մեկը կապված է Իրանի հետ: Միեւնույն ժամանակ, արեւմտյան աշխարհի, եվրոպական քաղաքակրթության համար Ձեր երկիրը դարպաս է դեպի Իրան` ոչ միայն աշխարհագրական, այլ նաեւ տնտեսական, մարդկային շփումների առումով: Ինչքանո՞վ է այսօր այդ ներուժն օգտագործվում արեւմտյան աշխարհի կողմից:
Իրանը մեր ամենակարեւոր հարեւաններից մեկն է: Այնպես է ստացվել, որ արտաքին աշխարհի հետ մենք հաղորդակցվում ենք միայն Վրաստանի եւ Իրանի միջոցով: 1990-ական թվականների սկզբում, երբ Վրաստանում շատ անհանգիստ իրավիճակ էր, հայկական շուկայում ապրանքները չորս-հինգ անգամ կթանկանային, եթե չլիներ իրանական ճանապարհը: Բացի այդ, Իրանը էներագակիրներով հարուստ երկիր է: Հայաստանում դրանք չկան, եւ մենք շատ սերտորեն ու հաճույքով համագործակցում ենք այդ ոլորտում: Իրանը շատ հավասարակշռված մոտեցում ունի ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Դուք գիտեք, որ Ադրբեջանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության շրջանակներում փորձում է հիմնախնդիրը ներկայացնել որպես միջկրոնական: Այս դեպքում դա շատ հեշտ հերքվում է, քանի որ Հայաստանը հրաշալի հարաբերություններ ունի Իրանի հետ: Թեհրանի հետ համագործակցելու նաեւ բազմաթիվ այլ պատճառներ կան: Այսօր, համագործակցությունը հիմնականում զարգանում է տնտեսության եւ հումանիտար ոլորտներում:
Հայաստանն ունի շրջափակված սահմաններ հարեւան երկու պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ճգնաժամն անցած տարի հարվածեց Ձեր երկրին, բայց տնտեսությունը շարունակում է զարգանալ: Ո՞րն է հայկական “նոու հաուն": Որտե՞ղ պետք է լցնել “բենզինը”, որպեսզի տնտեսության շարժիչը շարունակի աշխատել նման ոչ հեշտ պայմաններում:
Իրականում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ շտկումներ մտցրեց մեր պլաններում: Մինչ այդ` Հայաստանի տնտեսության զարգացումը գրեթե տասը տարիների ընթացքում չափվում էր երկնիշ թվերով: Մեր պետական պարտքը մեծ չէր, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները շատ լավն էին: Բայց մեկուսացված դրությունը, շահավետ տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայությունը միշտ խնդիր են եղել եւ, ցավոք, մեր տնտեսությունը բավարար չափով դիվերսիֆիկացված չէր: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն աճել են, այդ թվում` ե'ւ շինարարության հաշվին, ե'ւ այն միջոցների, որոնք մենք ստացել ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներից: Ե'ւ համաշխարհային ճգնաժամի հետեւանքով, ե'ւ շատ մարդկանց խուճապի մատնվելու պատճառով մեր տնտեսությունը շատ ծանր հարված ստացավ` կորցրինք ՀՆԱ-ի 14 տոկոսը: Բայց նույնիսկ այդ իրավիճակում մենք չենք կասեցրել ոչ մի սոցիալական ծրագիր, ոչ մի օր չենք ուշացրել կենսաթոշակները, սոցիալական վճարները, աշխատավարձերը: Միգուցե սա, նաեւ այն, որ Հայաստանում վաղուց շուկայական տնտեսություն է գործում, առավել կամ պակաս բարենպաստ ներդրումային մթնոլորտ կա, բանկային համակարգը կայուն է, ինչպես նաեւ հայերի ձեռներեցությունն օգնում են վերականգնել անցյալ տարի կորցրածը: Ցավոք, հիմա էլ ամեն ինչ հարթ չի ընթանում: Բնությունը մեզ երես չի տալիս, եւ արդյունաբերության 12 տոկոս աճի պայմաններում մենք գրեթե 25 տոկոս անկում ունենք գյուղատնտեսությունում: Այս տարի կորցրինք ծիրանի եւ այլ մրգերի ամբողջ բերքը, հացահատիկի հետ կապված` նույնպես ամեն ինչ կարգին չէ: Բայց, այնուամենայնիվ, կես տարվա արդյունքներով` գրեթե 7 տոկոս աճ ունենք: Կարծում եմ, որ տարին դրական ցուցանիշներով կավարտենք, չնայած` դժվար թե կարողանանք 100 տոկոսով վերականգնել 2009թ. կորցրածը:
Ինչքանով մենք հասկանում ենք` միջոցները, որոնք Հայաստանը փոխառում է միջազգային ֆինանսական կառույցներից, չեն ուղղվում, ինչպես Ուկրաինայում են կոչում` “ մսխելուն”, այլ ներդրվում են տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման մեջ:
Մենք այդ վարկերից ոչ մի լումա չենք ծախսել աշխատավարձեր կամ սոցիալական օգնություններ վճարելու համար: Ամբողջը ներդրվել է տնտեսությունում եւ կայունացման հիմնադրամում: Այսօր մեր պետական պարտքը ՀՆԱ-ի կեսից էլ քիչ է: Եթե դատենք ըստ վերցրած վարկերի` այն մոտավորապես 40 տոկոս է, իսկ եթե դատենք ըստ ստորագրված պայմանագրերի` 47-48 տոկոս: Դրանք միանգամայն նորմալ թվեր են, ես կարող եմ թվել մոտ մեկ տասնյակ զարգացած երկրներ, որոնց պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100 տոկոսը:
Դուք գլխավորում եք Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիան: Բացի հայ պրոֆեսիոնալ շախմատիստների համաշխարհային հաջողություններից, երկրում շատ բան է արվում երիտասարդների միջավայրում շախմատի զարգացման եւ մասսայականացման ուղղությամբ: Պետությունը նաեւ հոգ է տանում երիտասարդ գիտնականներին արտոնյալ կարգով բնակարաններով ապահովելու մասին: Այս օրինակները նշանակո՞ւմ են, որ Հայաստանը շեշտը դնում է ազգի ինտելեկտի` որպես պետության ռազմավարական ամենակարեւոր ռեսուրսներից մեկի զարգացման վրա:
Այո, իհարկե: Հայաստանը շատ փոքր տարածքով երկիր է: Մենք առանձնահատուկ բնական ռեսուրսներ չունենք: Դրա համար էլ մենք պարտավոր էինք ուշադրություն դարձնել այնպիսի կարեւոր ներուժին, ինչի մասին Դուք ասում եք: Ի դեպ, բնակարաններ ձեռք բերելու հարցում մենք օգնում ենք ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլեւ մեր երիտասարդ ստեղծագործ մտավորականությանը եւ, ընդհանրապես, երիտասարդ ընտանիքներին: Հայաստանի կայուն զարգացման երաշխիքը կիրթ եւ ապահովված երիտասարդն է:
Իսկ շախմատը միշտ էլ եղել է հայկական կենցաղում, հայ ընտանիքում: Իհարկե, հետաքրքրությունը դրա հանդեպ լայնորեն տարածվեց, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն (1960-ական թվականներին): Շախմատը մարդու մեջ դաստիարակում է նպատակամղվածություն, կարգապահություն եւ համակարվածություն: Դա շատ կարեւոր է: Ես հպարտանում եմ մեր շախմատիստներով եւ հպարտ եմ, որ Հայաստանի Նախագահ դառնալուց դեռ շատ առաջ եղել եմ շախմատի ֆեդերացիայի նախագահ: Մենք կարծում ենք, որ մեր ամենամեծ ռեսուրսը մեր ինտելեկտուալ ներուժն է: Եւ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ինտելեկտուալ ներուժը, այլ` ամբողջ հայ ժողովրդի: Այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Ավելի մեծ ներուժ, քան այդ մարդիկ են, մենք ոչ մի տեղ չենք գտնի: Մի կողմից, իհարկե, վատ է, որ նրանք բոլորը Հայաստանում չեն ապրում: Բայց, մյուս կողմից, այդ մարդիկ ապրում են զարգացած հասարակություններում, նրանք վիթխարի հաջողությունների են հասել շատ տարբեր բնագավառներում: Սփյուռքահայերի միջնորդությամբ այդ պետությունների, բարձր տեխնոլոգիաների հետ կապը պարգեւ է, որը մենք պարտավոր ենք օգտագործել: