Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
23
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում հանդիպմանը հնչած հարցերին
Պարոն Նախագահ, մի շարք շատ կարեւոր միջազգային հաստատություններ արդեն արտահայտել են իրենց կարծիքը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Նրանք նախեւառաջ պահանջել են, որ գրավված տարածքներից վերջապես դուրս բերվեն զորքերը: Արդյո՞ք դա հնարավոր է անել, թե` ոչ: Եւ երկրորդ` Դուք հանդիպում եք Ադրբեջանի Նախագահի հետ: Դուք ավելի ինտենսի՞վ եք քննարկում այս խնդիրը, եւ արդյո՞ք կա պատրաստակամություն Ղարաբաղի որոշակի ինքնավարության վերաբերյալ: Դուք կողմ կլինեի՞ք նման լուծմանը:
Նախ ափսոսանք հայտնեմ, որ ծանոթ չեմ այնպիսի միջազգային կազմակերպությունների որոշումներին կամ առաջարկություններին, որոնց մասին Դուք ասում եք: Կազմակերպությունը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի խնդրով եւ, որը լիազորություններ ունի դրանով զբաղվելու` ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի համանախագահներն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ` ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Մինսկի խմբի համանախագահները 2007թ. մեզ եւ Ադրբեջանին առաջարկել են մի փաստաթուղթ, որը կրում է “Մադրիդյան սզբունքներ” անունը եւ որն ունի երեք հիմնական սկզբունքներ` տարածքային ամբողջականության, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ահա այս երեք սկզբունքների հիման վրա է, որ պետք է լուծվի խնդիրը: Եւ եթե որեւէ կազմակերպություն, որն իրեն անվանում է միջազգային, համատեքստից կտրում է այս երեք բաղադրիչներից մեկը` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ապա դա միայն այդ միջազգային կազմակերպության խնդիրն է, որն էական ազդեցություն չի կարող ունենալ հակամարտության լուծման վրա: Մենք համարում ենք, որ կան Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները եւ մենք դրա ջատագովն ենք: Դուք հարցրիք ինձ` ես պատրա՞ստ եմ այդպիսի լուծման, բայց ես չհասկացա, թե ինչպիսի լուծում Դուք ի նկատի ունեք: Այո, ես պատրաստ եմ կոչ անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը խաղաղ կերպով խնդիրը լուծելու, բայց, նորից եմ կրկնում, միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա: Մենք դարձել ենք /ի նկատի ունեմ մենք եւ Ադրբեջանը/ ՄԱԿ-ի անդամ, Եվրոպայի Խորհրդի անդամ` ընդունելով իմ թվարկած այս հիմնական սկզբունքները եւ պարտավոր ենք բոլոր խնդիրները լուծել` ելնելով այս սզբունքներից:
Ես Աղդամի մոտակայքի ադրբեջանական մի գյուղից եմ: 1992 թվականից իմ գյուղը գտնվում է հայ-ռուսական զինվորական միավորումների օկուպացիայի ներքո: Արդեն 18 տարի է, ինչ ես չեմ կարողանում վերադառնալ իմ հայրենի գյուղը: Մեծարգո պարոն Նախագահ, մինչեւ ե՞րբ եք Դուք գրաված պահելու իմ հայրենի գյուղը:
Ես շատ ուղիղ կպատասխանեմ Ձեր ուղիղ հարցին: Դուք մի նախադասության մեջ չորս էական սխալ թույլ տվեցիք: Նախ` 1992 թվականին մենք հակառակ գործընթացի մեջ էինք, եւ ադրբեջանական զորքերն էին հենց Աղդամից հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա եւ գրավել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Երկրորդ` Ձեր ասած տարածաշրջանում գոնե մեկ ռուս զինվոր երբեք չի եղել, եւ պետք չէ պարտությունը բացատրել այլ հանգամանքներով: Եւ երրորդ` ես որեւէ առնչություն չունեմ այն զորքերի հետ, որ գտնվում են այդ տարածաշրջանում, որպեսզի Ձեր խնդրանքը կատարեմ: Այդ տարածքները վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից, եւ դա պարտադրված իրավիճակ էր, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի 150 հազարանոց բնակչությունը չէր կարող պատերազմ սկսել մի քանի միլիոնանոց Ադրբեջանի հետ: Պարտադրված պատերազմն էր, որ ստիպեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զենք վերցնել եւ իր արյան գնով, իր զավակների մահվան գնով պահպանել իր անկախությունը: