Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
22
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար
“Մենք տիկին Կանցլերի հետ բովանդակալից քննարկումներ ունեցանք` կապված մեր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, բազմակողմ համագործակցության հետ: Գոհունակություն հայտնեցինք վերջին շրջանում Գերմանիայի հետ քաղաքական երկխոսության, տնտեսության, մշակութային, կրթության բնագավառներում, վերջերս նաեւ` ռազմական եւ անվտանգության ոլորտներում ծավալվող սերտ համագործակցության կապակցությամբ: Կարեւորեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը եւ համակարծիք էինք, որ այսօր մեր տնտեսական հարաբերությունները հասել են այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ է այստեղ լրացումներ կատարել, ինչը կխրախուսի երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները:
Գերմանիայի հետ հարաբերությունները երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով ընդլայնելու Հայաստանի ցանկությունը բխում է մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից իրականացվող հավասարակշիռ քաղաքականությամբ եւ մեր տարածաշրջանի նկատմամբ Գերմանիայի աճող հետաքրքրությամբ: Ես տիկին Մերկելին Հայաստանի կառավարության անունից երախտագիտություն հայտնեցի Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Այդ օժանդակությունն ուղղված է Հայաստանում տնտեսական բարեփոխումների աջակցմանը: Ընդգծեցինք նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման կարեւորությունը: Հայ-գերմանական հարաբերությունները մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ` Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում: Մենք համակարծիք էինք, որ Եվրամիության Արեւելյան քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացում այս բնագավառում:
Ես ներկայացրի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներ, նաեւ` Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակը:
Ես շնորհակալ եմ տիկին Մերկելին հրավերի եւ ընդունելության համար եւ հաճույքով հրավիրեցի տիկին Կանցլերին այցելելու Հայաստան, ինչին նա արձագանքեց ջերմորեն”:
***
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը մամուլի համար
“Տիկնայք եւ պարոնայք
Ուրախ եմ` այսօր հյուրընկալելու Հայաստանի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին: Չնայած մենք հաճախ ենք հանդիպել, բայց սա պարոն Նախագահի առաջին պաշտոնական այցն է Գերմանիա:
Մենք, բնականաբար, խոսեցինք մեր երկկողմ հարաբերությունների մասին, որոնք բարեկամական են եւ զարգանում են շատ լավ ռիթմով: Մենք հարգանքով եւ գնահատանքով ենք հետեւում Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին: Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ խնդիրներ կան, բայց նաեւ խոսեցինք հաջողությունների մասին:
Մենք պետք է աշխատանք ԵՄ այցագրային ռեժիմի դյուրացման համար նախապայմանների բավարարման ուղղությամբ: Պետք է մշակենք, ինչպես որ պայմանավորվել ենք, կրկնակի հարկման վերաբերյալ նոր համաձայնագիր, քանի որ նախորդը հնացած է, եւ մենք պետք է տնտեսության բնագավառում հայ-գերմանական կապերին նոր խթան հաղորդենք: Կարծում եմ` այս ոլորտում մեծ ներուժ կա: Հայաստանում գործում են գերմանական մի շարք ձեռնարկություններ, բայց, մեր կարծիքով, դրանց թիվն ավելին կարող է լինել: Մենք կշարունակենք ընդլայնել մեր կապերը Հայաստանի հետ նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում:
Մենք խոսեցինք նաեւ քաղաքական այնպիսի կարեւոր խնդիրների մասին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը,Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները”:
Կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Գերմանիան ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում որոշ ժամանակ առաջ կատարված տեղաշարժը եւ ափսոսում, որ գործընթացը հիմա դադարի վիճակում է: Տիկին Մերկելը նշել է, որ Գերմանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԼՂ խնդրի լուծմանն ուղղված ջանքերը եւ պատրաստ է օգտակար լինելու այդ գործընթացին ինչով որ կարող է:
“Նախագահ Սարգսյանի այս այցն էականորեն նպաստեց, որ մեր հարաբերությսւններն ավելի սերտացնենք եւ աշխուժացնենք: Ես մաղթում եմ Հայաստանի ժողովրդին, որ տեսանելի ժամանակում լուծվեն առկա խնդիրները”:
Պարոն Նախագահ, Դուք խոսեցիք հայ-թուրքական հարաբերությունների մասին: Թուրքիան արտաքին քաղաքական առումով մեր` եվրոպացիների տեսանկյունից կրկին այլ կողմոնորոշում է ցուցաբերում: Դա բացասական ազդեցություն է թողնում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների՞ վրա:
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ- Ինչպես գիտեք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ չկան: Եւ, ցավոք, այդ նոր ուղին որեւէ լավատեսություն մեզ չի հաղորդում: Ինչպես գիտեք, 2008 թվականին մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու գործընթացը, սակայն, նաեւ գիտակցում էինք, որ այդ հարաբերությունները կարող են ձեւավորվել մեծ քաղաքական կամք դրսեւորելու պարագայում: Այդպիսի կամք մենք չտեսաք թուրքական կողմից, այլ նույնիսկ տեսանք, որ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվում թուրքական պառլամենտի կողմից եւ այդ պարագայում մենք կասեցրինք արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում: Այսօրվա քաղաքականությունը չի նպաստում մեր հարաբերությունների՞ սկզբնավորմանը:
Տիկին Կանցլեր, հաշվի առնելով հայ-գերմանական հարաբերությունների կայուն զարգացող մակարդակը եւ այն փաստը, որ Գերմանիան Հայաստանի առաջատար գործընկերն է եւ առեւտրատնտեսական առումով եւ նաեւ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության առումով` առաջիկայում ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հարաբերությունների, համագործակցության զարգացման տեսանկյունից: Եւ երկրորդ հարցը` մենք կարո՞ղ ենք ակնկալել Ձեր այցը Հայաստան:
Ա. ՄԵՐԿԵԼ-Ինչպես նշեցի, տնտեսական ոլորտում մեծ հնարավորություններ կան` ինտենսիվացնելու մեր հարաբերությունները: Մենք խոսել ենք տարբեր ոլորտների մասին, օրինակ` էներգետիկ ոլորտի քաղաքականության մասին: Մենք հավանաբար կարող ենք վերականգնվող էներգիայի ոլորտում Հայաստանին օգտակար լինել, նաեւ Հայաստանի վերակառուցմանն ընդհանուր առմամբ: Մենք բանակցելու ենք նոր կրկնակի հարկման համաձայնագրի շուրջ, որպեսզի ժամանակակից հարաբերություններ ունենանք տնտեսական ոլորտում փոխանակումների գործում:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. հավանաբար ոչ այս տարի, բայց հաջորդ տարի կարող եք սպասել, որ աչքի առաջ կունենամ Հայաստան այցելությունը: Ես շատ վաղուց, դեռ խորհրդային ժամանակներում, եղել եմ Հայաստանում եւ հրաշալի հիշողություններ ունեմ` կապված ձեր գեղատեսիլ բնության եւ բազմաթիվ հրաշալի եկեղեցիների հետ: Այնպես որ, ես հետաքրքրված եմ` եւս մեկ անգամ տեսնելու այդ ամենը: