Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
24
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մամուլի համար Վրաստանի Նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները Վրաստանի Նախագահի եւ իր գլխավորած պատվիրակության հետ: Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության արդի խնդիրների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց, որ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
Աշխարհում քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ այնքան տեւական բարեկամական հարաբերություններ ունենալու իրողությամբ, ինչպիսին առկա է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ: Ավելորդ է նշել` ինչպիսի նշանակություն ունեն մեր երկրները միմյանց համար թե՛ անվտանգության, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային եւ թե՛ բազում այլ առումներով: Եվ ես վստահ եմ, որ երկու երկրների ղեկավարների եւ կառավարությունների առաջնահերթ մտահոգություններից մեկը պետք է լինի միջպետական հարաբերությունները հասցնել մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունների մակարդակին: Պետք է ասեմ, որ մեր` իմ եւ Նախագահ Սահակաշվիլու շփումների ընթացքում տպավորություն եմ ստացել, ավելի ճիշտ` համոզված եմ, որ նա նույնպես կիսում է այս մոտեցումները, ինչի համար ես ուրախ եմ:
Մենք քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների ողջ համալիրը: Այս առումով հատուկ ուշադրության են արժանացրել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հայկական կողմը նախկինում բազմիցս շեշտել է եւ ներկայումս մնում է այն համոզմանը, որ առկա բոլոր հիմնախնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն երկխոսության, տարածաշրջանում վստահության ամրապնդման, փոխադարձ հարգանքի ու համագործակցության ճանապարհով: Մենք ողջունում ենք տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված յուրաքանչյուր քայլ:
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում հատուկ ուշադրության ենք արժանացրել տնտեսական համագործակցության խորացման եւ համատեղ նախաձեռնությունների իրականացման խնդիրները: Դա, հուսով ենք, կնպաստի համաշխարհային ճգնաժամի ազդեցության հետեւանքները Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունների վրա նվազեցնելու հարցում:
Հայաստանը խիստ կարեւորում է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները, որոնք էական նշանակություն ունեն մեր տնտեսության համար: Այս առումով մենք շահագրգռվածություն ենք հայտնել Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ցամաքային ավտոմոբիլային անցակետի շուտափույթ վերագործման վերաբերյալ:
Վրաստանի հայ համայնքը եղել եւ մնում է մեզ կապող ամենաամուր կամուրջը: Այս ուղղությամբ հասկանալի է երկու կառավարությունների հետաքրքրվածությունը վրացահայ համայնքի ամրապնդման ուղղությամբ: Մենք մասնավորապես ողջունում ենք Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը` Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, ենթակառուցվածքները բարելավելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք սատարելու այս գործընթացին:
Պարոն Նախագահին տեղեկացրել եմ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման զարգացումների մասին: Տեղեկացրել եմ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների եւ դրանց շուրջ մեր մոտեցումների մասին: Մեր մոտեցումը պարզ է` հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Տարածաշրջանի երկրները պետք է գտնեն համագործակցության եզրեր` չնայած առկա տարաձայնություններին:
Հայաստանը շահագրգռված է ունենալ խաղաղ, կայուն եւ բարգավաճ հարեւան` ի դեմս Վրաստանի, որի հետ ունենք ոչ միայն համատեղ անցյալ, այլեւ ընդհանուր ապագա: Այդ առումով մենք պայմանավորվեցինք ակտիվացնել շփումները մեր քաղաքացիների միջեւ, ակտիվացնել ուսանողական փոխանակումները, մշակութային կապերը` որպես դրա հաջողված օրինակ նշելով այս տարի Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերը եւ հաջորդ տարի Վրաստանում նախատեսված հայկական մշակութային ծրագիրը: Մենք պայմանավորվեցինք նաեւ անցկացնել ամենամյա հայ-վրացական մարզական խաղեր, նաեւ պարոն Նախագահի առաջարկությամբ ամեն տարի դպրոցականների միջեւ կանցկացնենք օլիմպիադա: Առաջին այդպիսի օլիմպիադան ամենայն հավանակնությամբ տեղի կունենա այս տարվա աշնանը:
Պարոն Նախագահ, այս այցելությունը կարեւոր էջ է մեր երկների ու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության եւ փոխհարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ: