Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
12
11, 2008
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը "Ֆիգարո" օրաթերթին
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը, որը բոլորովին վերջերս Մոսկվայում ստորագրեցիք ադրբեջանցի Ձեր գործընկերոջ հետ, արդյո՞ք տեղաշարժ է այդ տարածքի վերաբերյալ կարգավորման ուղղությամբ, որը հակամարտության պատճառ է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև:
Տեղաշարժ կա երեք պատճառով: Նախ` Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրություններն անցել են, ինչը դիվանագիտական առավել ակտիվության հնարավորություն է տալիս: Երկրորդ, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ վերջին հակամարտությունը ակնհայտ դարձրեց, թե ինչքան մեծ վտանգ են պարունակում չկարգավորված հակամարտությունները: Ակնհայտ դարձավ, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ուժի միջոցով խեղդելու փորձը կարող է շատ ծանր հետեւանքների բերել: Եւ վերջապես, ակնհայտ դարձավ, որ մեր երկրների միջեւ գործող հաղորդակցության ուղիները բավարար չեն տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Մենք նույն բանը կրկնում ենք արդեն 15 տարի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Սա է, որ ընդգծում է Մոսկվայում նոյեմբերի 2-ին ստորագրված հայտարարությունը:
Ո՞րն է հաջորդ փուլը:
Մեր արտաքին գործերի նախարարները կշարունակեն բանակցությունները: Չեմ բացառում, որ Ադրբեջանի նախագահի հետ կարող է նոր հանդիպում լինել, չեմ բացառում Ռուսաստանի նախագահի հետագա միջնորդական գործողությունները: Նիկոլա Սարկոզին ևս ինձ խոստացավ ակտիվորեն հետաքրքրվել այս հակամարտությամբ, ավելին նա ասաց, որ պատրաստ է 2009թ. առաջին կիսամյակի ընթացքում այցելել տարածաշրջան:
Ի՞նչ դասեր եք քաղել Վրաստանի հակամարտությունից:
Մենք մեծ կարեւորություն ենք տալիս մեր հարեւան Վրաստանի կայունությանը: Վրաստանում ապրում է ավելի քան 350 000 հաշվող հայկական համայնք և մենք անտարբեր չենք կարող լինել նրանց ճակատագրի հանդեպ: Վրացիների հետ կողք կողքի ապրում ենք դարեր շարունակ: Մյուս կողմից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր ենք, ինչը նույնպես պարտավորություններ է նշանակում: Կարծում եմ, որ Հայաստանը իրեն ճիշտ դրսեւորեց այս իրադարձությունների ժամանակ: Դա մեզ հնարավորություն տվեց պահպանել լավ հարաբերություններ եւ Վրաստանի, եւ Ռուսաստանի հետ, եւ այսօր էլ զարգացնել դրանք:
Ի՞նչ խորհուրդ կտայիք նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին:
Քայլ անելուց առաջ պետք է լավ կշռադատել: Մենք շահագրգիռ ենք ոչ թե մեր հարեւանների առճակատմամբ, այլ` նրանց համագործակցությամբ: Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում զարգացման իր ճանապարհը: Մենք, օրինակ, Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական գործընկերության հարաբերություններ եւ որևէ կերպ չեմ տեսնում, թե այդ հանգամանքը ինչով է մեզ վնասում:
Հայաստանի եւ Թուրքիայի մեջեւ հարաբերությունների ջերմացումը արդյո՞ք շարունակվել է սեպտեմբերին նախագահ Աբդուլլա Գյուլի Երեւան ժամանելուց հետո:
Այդ այցն արդեն նշանակալից էր, բայց դա դեռեւս շատ քիչ է: Պետք է հասնենք հարաբերությունների հաստատմանը եւ սահմանների բացմանը: Այլապես մեր ժողովրդի մոտ հիասթափությունը շատ խորը կլինի: Մենք բարի կամք դրսեւորեցինք, ընդունում ենք Թուրքիայի դերը աշխարհում և տարածաշրջանում, բայց մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել որպես հավասար երկրներ: Մենք ցեղասպանության ճանաչումը չենք համարում որպես նախապայման հարաբերությունների կարգավորման համար, բայց նաեւ ցանկանում ենք, որ թուրքերն էլ նախապայմաններ չառաջադրեն:
Զրույցը վարեց Ալեն Բարլուեն