Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
10
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը "ԵվրոՆյուզ" հեռուստաընկերությանը
Պարոն Նախագահ, բարի գալուստ "ԵվրոՆյուզ": Ռուս-վրացական հակամարտությունը Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ է ունեցել եւ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հետագայում:
Առաջին հերթին պետք է ասեմ, որ Հայաստանի տնտեսությունը զգալի տուժեց Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ծագած օգոստոսյան ճգնաժամից, քանի որ մեր երկրի ապրանքաշրջանառության 70 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով: Մեր բարի դրացիական հարաբերությունները հազարամյակներով են չափվում, այստեղից էլ գալիս է փոխադարձ պատասխանատվությունը: Ես շատ ուրախ եմ, որ ռուս-վրացական ճգնաժամը չվնասեց մեր կապերին: Միեւնույն ժամանակ մենք ռազմավարական գործընկերոջ հարաբերությունների մեջ ենք Ռուսաստանի հետ, հետեւաբար մեզ կապում է ինչպես փոխադարձ պատասխանատվությունն, այնպես էլ` փոխադարձ պարտավորությունները: Միեւնույն ժամանակ հարեւանի նկատմամբ պատասխանատվությունը տարբերվում է ռազմավարական գործընկերոջ հանդեպ ունեցած պատասխանատվությունից: Եվ վերջապես, բոլոր վերոնշյալները չեն փոխարինում ազգային շահերին:
Ըստ Ձեզ, Հյուսիսատլանտյան դաշինքը պե՞տք է ակտիվ դերակատարություն ունենա կովկասյան տարածաշրջանում:
Այո, եւ հենց այդ պատճառով Հայաստանը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման օգտին` Անհատական գործըկերության ծրագրի շրջանակում: Դաշինքի հետ մեր համագործակցությունը մենք համարում ենք մեր սեփական անվտանգության անբաժանելի մասը:
Հայաստանը մտադրված է միայն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, թե՞ մի օր կարող է դառնալ Դաշինքին անդամակցելու թեկնածու:
Այս պահին այդ հարցը դրված չէ օրակարգում: Մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Եվրամիության անդամներ, չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամներ:
Ինչպե՞ս եք Դուք տեսնում Հայաստանի եւ Եվրամիության փոխհարաբերությունների ապագան:
Հայերը նույն եվրոպացիներն են, եթե նույնիսկԵվրոպայի երկրները այդպես չեն համարում : Հայ ժողովուրդն ինքը խորապես համոզված է Եվրոպային իր պատկանելության մեջ: Մենք ակտիվորոն մասնակցում ենք Եվրահանձնաժողովի կողմից անցկացվող բարի դրացիության քաղաքականությանը: Այս պահին մենք աշխատում ենք վիզաների տրամադրման պայմանների պարզեցման վրա, որպեսզի ոչինչ չխոչընդոտի Հայաստանի քաղաքացիներին ճանապարհորդել եւ սահմաններ հատել: Երեւանը եւ Բրյուսելը նաեւ աշխատում են առեւտրի պայմանների մեղմացման ուղղությամբ: Մենք կցանկանայինք լավ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ թվարկված բոլոր այս ոլորտներում եւ ակնկալում ենք Եվրամիության եւ առանձին եվրոպական պետությունների աջակցությունը:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին: Մենք գիտենք, որ սկսվել են բանակցությունները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Որո՞նք են հաջորդ քայլերը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում եւ հարեւան երկրների համագործակցություն, ինչպես դա սովորաբար լինում է: Այո, մեր հարաբերությունները Թուրքիայի հետ անցել են դժվար փուլերի միջով: Այո, եղել է 1915 թ-ի Ցեղասպանությունը, բայց մենք չենք համարում, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նախապայման է մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:
Այս մերձեցման մեջ ո՞վ է շարժիչ ուժը. Թուրքիան, Հայաստանը, թե` երկուն էլ:
Ես գտնում եմ, որ ամուր կապերի հաստատումը բխում է եւ Հայաստանի, եւ Թուրքիայի շահերից: Այնքան էլ կարեւոր չէ, թե որ կողմից են գալիս նման նախաձեռնությունները: Գլխավորն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է:
Եթե անցնենք անձերին, ե՞րբ տեղի կունենա Ձեր եւ նախագահ Գյուլի հաջորդ հանդիպումը:
Միակը, որ այս պահին ստույգ որոշված է, այն է, որ հաջորդ հանդիպումը կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղի ժամանակ` 2009թ-ի հոկտեմբերին, Ստամբուլում: Այսինքն, ուղիղ մեկ տարի հետո: Բայց սա չի նշանակում, որ այլ հանդիպումներ այս տարվա ընթացքում չեն լինի: Ներկայումս ընթացող բանակցությունների ընթացքն, ամենայն հավանականությամբ, կպահանջի նաեւ այլ հանդիպումներ: Քանի որ, շատ հավանական է, որ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում մենք կհանգենք դրական արդյունքների:
Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ կռվախնձոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ի՞նչը կարող է հանդիսանալ այս սառեցված հակամարտության լուծումը:
Ես կխուսափեի նման ձեւակերպումից, քանի որ Լեռնային Ղարաբաղը ձգտում է ինքնորոշման: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ արտահայտել է իր կամքը: Այն կամ Հայաստանին վերամիավորվելու մտադրության, կամ Ադրբեջանի հետ կապ չունեցող անկախ պետություն դառնալու մեջ է: Ես համոզված եմ, որ նոյեմբերի սկզբին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստորագրած համատեղ հռչակագիրը հիանալի հնարավորություններ է բացում այս չճանաչված պետության հիմնահարցի լուծման համար: Հռչակագիրը, եթե նույնիսկ խոսքը միայն հռչակագրի մասին է, այլ ոչ թե պայմանագրի, ամրագրում է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն քաղաքական ճանապարհով: Ռազմական միջոցները բացառվում են:
Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունների դեպքում Դուք մտադիր եք օգտագործել սովորակա՞ն, թե՞ ֆուտբոլային դիվանագիտության ուղիներն, ինչպես Թուրքիայի դեպքում:
Ֆուտբոլը հիանալի խաղ է, իսկ "ֆուտբոլային դիվանագիտությունն", ինչպես դուք արտահայտվեցիք, կարող է միանգամայն արդյունավետ լինել: Բայց Ադրբեջանի հետ մենք բանակցություններ ենք վարում արդեն 15 տարի: Եւ ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ, որի մեջ մտնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներն, այդ բանակցությունները կբերեն այնպիսի խոստումնալի արդյունքների, որ արդեն դիվանագիտությանը դիմելու կարիք չի լինի: