Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
12
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները լրագրողների հարցերին / Լոռու մարզ, Շիրակամուտ/
Պրն նախագահ, Թուրքիայի նախագահը վերջին օրերին մի քանի առիթով գնահատականներ է հնչեցրել Հայաստանի կատարած իր այցին եւ Ձեզ հետ ունեցած շփումների վերաբերյալ: Իսկ ո՞րն է ձեր գնահատականը:
Ես կարծում եմ, որ այցին գնահատական արդեն տվել է եւ հայ, եւ թուրք հանրությունը, բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը եւ հարգարժան պրն Գյուլի այցը Հայաստան: Մենք նպատակ ունեինք բարելավել մթնոլորտը, եւ կարծում եմ, որ մեր նպատակին հասանք: Բանակցությունների ժամանակ պրն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջեւ գոյություն ունեցող խնդիրներին: Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որեւէ այլ հանգամանքով չէր պայմանավորում, սա մեզ համար չափազանց կարեւոր է: Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել: Մենք պրն Գյուլի հետ խոսեցինք նաեւ թուրքական մեկ այլ նախաձեռնության` Կովկասյան պլատֆորմ ստեղծելու մասին: Այստեղ էլ եմ ուզում, որ հստակություն լինի: Թուրքերն այն գլխից (ի սկզբանե) էլ ասել են, որ իրենց նախաձեռնությունն այլընտրանք չէ որեւէ այլ կառույցի կամ ձեւաչափի, այլ ուղղված է մթնոլորտի բարելավմանը: Բնական եմ համարում, որ մենք այդ նախաձեռնությունը պետք է ողջունենք, մենք իրավունք չունենք ընդհանրապես խուսափելու որեւէ քննարկումից, մանավանդ եթե այն ուղղված է մեր անվտանգության էլ ավելի ամրապնդմանը: Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են: Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը: Եւ այս առումով մենք պետք է եւ նախաձեռնող լինենք, եւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք: Մենք ասելիք ունենք, մենք մեզ երբեք թերարժեքության կոմպլեքսով չենք սահմանափակել եւ չենք սահմանափակելու: Որեւէ մեկից պակաս չենք, որեւէ մեկից մեզ չենք գերադասում, բոլորին վերաբերվում ենք հարգանքով, եւ ցանկություն ունենք, որ մեզ էլ հարգանքով վերաբերվեն: Հավելեմ, որ երեկ ես նամակ եմ ստացել պրն Գյուլից, որտեղ նա շատ բարձր է գնահատել մեր բանակցություններն ու խոսակցությունը, եւ ընդհանրապես իր այցելությունը եւ նաեւ ֆուտբոլային խաղին հաջորդած` արտգործնախարարների բավական տեւական հանդիպումը: Սա կարծում եմ, Ձեզ համար պետք է ինչ-որ բան նշանակի:
Պրն նախագահ, ֆուտբոլային խաղի ավարտից հետո դուք սեղմեցիք Թուրքիայի նախագահի ձեռքը, եւ այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները փոքր ինչ հիասթափված էին: Մտավախություն չունե՞ք, որ սա այլ կերպ կհասկանան կամ չեն հասկանա ընդհանրապես:
Գիտեք, ես հուսաատված չէի, բայց ես էլ ցավ ապրեցի: Ցավ եմ ապրել նաեւ, երբ Հայաստանի հավաքականը պարտվեց Իսպանիայի հավաքականին: Մեկ բան է ցավ ապրել, մեկ այլ բան` արժանապատվորեն այդ ցավը տանել: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այդ հանդիպումը, չնայած միգուցե սպորտային տեսանկյունից բարձր կարգի հանդիպում չէր, բայց ազնիվ մրցապայքար էր, եւ բոլորս ականատես եղանք, որ ուժեղը հաղթեց, այս պահին ուժեղը հաղթեց: Ընդհանրապես մենք պետք է կարողանանք հասկանալ մեր ֆուտբոլիստների այսօրվա վիճակը, այնպես է ստացվել, որ վերջին երկու խաղերի ընթացքում նրանք հանդիպում են Եվրոպայի թիվ մեկ եւ թիվ երեք հավաքականների հետ: Այո, շատ մեծ էր ցանկությունը, բայց այն չիրականացավ: Բոլոր նորմալ մարդիկ պետք է վարվեն այդպես, ցանկացած պայքարից հետո երբ պարտվում ես, պետք է այդ պայքարն ավարտել հաղթողին շնորհավորելով: Այլ կերպ ես չեմ պատկերացնում: Սեղմելով պարոն Գյուլի ձեռքը` ես դրանով սոսկ իմ պարտականությունը չէի կատարում, որպես հյուրընկալ նախագահ, այլ նաեւ ուզում էի ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արժանապատվորեն տանել իր ցավը իր պարտությունը: Ես ձեզ պետք է ասեմ, որ Պեկինում ես նույն կերպ վարվեցի. երբ ադրբեջանցի ըմբիշը հաղթեց մեր ըմբիշին, վեր կացա եւ շնորհավորեցի Իլհամ Ալիեւին, բայց դա բերեց նրան նաեւ, որ այդ նույն օրը երեկոյան մեկ այլ դահլիճում նա ինձ շնորհավորեց: Եթե մենք կոմպլեքսավորվենք, եթե մենք փորձենք մեր թուլություններին միշտ արդարացում գտնել, ասել, թե դատավորը լավ չսուլեց, եղանակը քամոտ է եւ այլն, չենք կարող հաջողության հասնել: Վստահ եմ, որ եւ մարզասերների, եւ մեր ժողովրդի մեծ մասը ճիշտ է գնահատել այդ քայլը:
Պրն նախագահ, ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից հետո Հայաստանի առջեւ մի տեսակ դժվար խնդիր էր` կարողանալ շարունակել պատմականորեն ձեւավորված հարաբերությունները երկու բարեկամական պետությունների հետ: Որքանո՞վ է մեզ դա հաջողվում:
Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր հետեւել են մեր գործողություններին պետք է ասեն, որ մենք եղել ենք ե’ւ անկեղծ, ե’ւ արդարացի մեր գործողություններում: Միշտ այդպես է եղել, այսօր կա, եւ վստահ եմ` ապագայում էլ այդպես է լինելու, որ մենք, իրոք, Ռուսաստանի Դաշնության հետ ունենք ռազմավարական հարաբերություններ, ռազմավարական գործընկերներ ենք, եւ ճակատագիրն այնպես է տնօրինել, որ հազարավոր տարիներ վրացիների հետ հարեւաններ են: Մենք պետք է կարողանանք կատարել մեր պարտականությունները որպես հարեւաններ եւ որպես ռազմավարական գործընկերներ: Եթե կարողանանք սրանք տարբերակել եւ լինել անկեղծ, կարծում եմ` կհասնենք հաջողության: Ես այս ամենի մասին Սոչիում խոսել եմ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ մոտ ժամանակներս երեւի կայցելեմ Վրաստան եւ այս հարցերի մասին կխոսեմ Վրաստանի նախագահի հետ:
Պրն նախագահ, վերջին օրերին մամուլում ամենաշատ քննարկվող թեման ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի փոխարեն, նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին ՀՀԿ գործադիր մարմնի որոշումն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
Ես կարծում եմ, որ այս որոշումն ինքն իր մասին արդեն խոսում է: Հանրապետական կուսակցությունն անցել է երկու ընտրություններ, իր խնդիրներն այդ ընտրությունների ժամանակ կատարել է եւ հիմա էլ ձեռնամուխ է եղել պետական կառավարման ապարատի արդյունավետության բարձրացման գործին: Երկու փորձառու քաղաքական գործիչներին եթե գնահատենք, իսկ ես փորձում եմ դա անել իմ կուսակիցների ու գործընկերների հետ, ապա պետք է գանք եզրակացության, որ Հովիկ Աբրահամյանի պարագայում հնարավոր է Ազգային ժողովի դերակատարության բարձրացում: Ես համարում եմ, որ Հովիկ Աբրահամյանն իր կազմակերպչական ունակություններով կարող է այս խնդիրը լուծել: Տիգրան Թորոսյանը կարող է իր գիտելիքներով, իր հմտությամբ շատ լավ թափ հաղորդել մեկ այլ մարմնի, մեկ այլ ուղղությամբ: Այստեղ որեւէ տարօրինակ բան ես չեմ տեսնում: Ես տարօրինակ համարում եմ այն, որ որոշ լրատվամիջոցներով կոկորդիլոսի արցունքներ են երեւում, եւ, չգիտես ինչու, այն լրատվամիջոցները, որոնք մեկ շաբաթ, տասն օր առաջ Տիգրան Թորոսյանին անձնական վիրավորանքներ էին հասցնում, հիմա փորձում են պաշտպանել նրան: Տիգրան Թորոսյանը պաշտպանության կարիք չունի: Մենք գնահատում ենք նրա վաստակը, գիտելիքները, մենք գնահատում ենք նրա անցած ճանապարհը, միեւնույն ժամանակ համարում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի այնտեղ, որտեղ կարող է ավելի մեծ արդյունքների հասնել:
Պրն նախագահ, երկու օր առաջ ազատ է արձակվել Արմեն Սարգսյանը, ով դատապարտված էր հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման համար: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը սրան, կարելի՞ է սա համարել ներում:
Ամիսներ առաջ Արմեն Սարգսյանը դիմել էր ինձ, հաշվի առնելով իր առողջական վիճակը եւ որոշակի ընտանեկան հանգամանքներ, եւ ներում էր խնդրել: Ոչ, այս վիճակը ես չեմ համարում ներում, քանի որ նրան ներում չի շնորհվել, ես ինձ տրված իրավասություններով, կրճատել եմ պատժի կրման ժամկետը: Եւ դրանից հետո նա դիմել է դատարան, որը, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով իմ նշած պատճառները, եւ, ըստ էության, համարելով, որ պատիժն արդեն ծառայել է իր նպատակին, եւ Արմեն Սարգսյանը կարող է ուղղվել վերջնականապես նաեւ գտնվելով ազատության մեջ, այդպիսի որոշում է կայացրել: Սա է իրականությունը: