Արտերկրյա այցեր
Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Վրաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։
***
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։
***
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։
Հանրապետության նախագահն իր ցավակցություններն է հայտնել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության և կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին և տարածաշրջանային իրողություններին։












