02
09, 2011

Դուշանբեում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հայաստանի և Տաջիկստանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերություններն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Տաջիկստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին, որին ներկա են եղել ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Տաջիկստանի նախագահները:

ԱՊՀ խորհրդի նեղ կազմով հանդիպումից հետո, տեղի է ունեցել երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը, որտեղ քննարկվել են ԱՊՀ շրջանակներում անվտանգության, միգրացիոն, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում անդամ երկրների համագործակցությանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր, ստորագրվել են փաստաթղթեր: Օրակարգի կարևորագույն հարցերից է եղել «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները և հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցը, որում անդրադարձ է կատարվել կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար և մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության 20-ամյա փորձին, ԱՊՀ հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի արդիական խնդիրների վերաբերյալ:



← Վերադառնալ