Լրատվություն
Արտերկրյա այցեր
21
06, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց արդյունքներն ամփոփել է մամուլի ասուլիսում:
Եվրախորհրդի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ Հանրապետության ղեկավարին նախ դիմավորել և ողջունել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:
Հանրապետության ղեկավարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր:
Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է:
Սերժ Սարգսյանն այնուհետ հանդիպում է ունեցել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրև օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների:
Ստրասբուրգում Հանրապետության ղեկավարն այցելել է հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես ևս, որը բացվել է ս.թ. հունիսի 20-ին Եվրախորհրդում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման և Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսը:
(Նախագահի հայտարարությունը Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում ամբողջությամբ ներկայացված է կայքի «Նորություններ» բաժնում )
Հայաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ Թորբյորն Յագլանդն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի համար Հայաստանը շատ կարևոր անդամ է, որը գտնվում է Եվրոպայի համար նույնքան կարևոր տարածաշրջանում: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից բարձր են գնահատվել վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումներն ու իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Անդրադարձ է եղել նաև երկրում իրականացվող բարեփոխումներին և Եվրոպայի խորհրդի կողմից դրանց հնարավոր աջակցությանը: Նախագահ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի իրավական համակարգի կայացման գործում: Նախագահի խոսքով, պատահական չէ, որ ներպետական դատարաններն իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, անկախ այն հանգամանքից՝ դատարանի այդ վճիռը կայացվել է ՀՀ-ի, թե այլ երկրների վերաբերյալ գործերով: Ժան-Պոլ Կոստան նշել է, որ Հայաստանը կարող է օրինակելի համարվել եվրոպական դատարանի վերաբերյալ տեղեկատվության տարածման առումով:
***
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, որտեղ ելույթ է ունեցել և պատասխանել Վեհաժողովի պատգամավորների հարցերին:
(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին ամբողջությամբ ներկայացված է կայքի «Ելույթներ» բաժնում)