Լրատվություն
Արտերկրյա այցեր
09
12, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստան
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին:
Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 10-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Քննարկվել են օրակարգում ներառված երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերվել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կարգավիճակին, ռազմական և ռազմատնտեսական համագործակցությանը, տեղեկատվական անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներում ՀԱՊԿ գործունեության կարգավորմանն առնչվող հարցերի:
ՀԱՊԿ-ում նախագահությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունից փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Հավաքական անվտանգության խորհրդում ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն, ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների դեկլարացիա:
Նստաշրջանի ժամանակ մի շարք փաստաթղթերի ընդունմամբ ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորություն կունենան ավելի արդյունավետորեն և օպերատիվ արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը: Փոփոխությունները պատրաստվել են ս.թ. հունիսին Ղրղզստանի հայտնի ողբերգական դեպքերից հետո, 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ է ունեցել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:
(Նախագահի խոսքն ամբողջությամբ ներկայացված է կայքի «Ելույթներ» բաժնում)
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին, որտեղ քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը, անվտանգության մակարդակի առավել բարձրացմանը, մի շարք ուղղություններով համագործակցությանն ու համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:
ԱՊՀ-ում նախագահությունը 2011թ. ստանձնել է Տաջիկստանը: Որոշվել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2011թ. սեպտեմբերին Դուշանբեում, իսկ ոչ պաշտոնական գագաթնաժողովը` հաջորդ տարեվերջին Մոսկվայում: