27
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Աստրախան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու և հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ:

Մինչ եռակողմ հանդիպումը, Նախագահ Սարգսյանն այցելել է Աստրախան քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի: Հանրապետության ղեկավարի հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

← Վերադառնալ