Լրատվություն
Արտերկրյա այցեր
10
07, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ուկրաինա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուկրաինայում` Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որտեղ քննարկվել են Համագործակցության անդամ պետությունների տնտեսական ինտեգրացիային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Գագաթաժողովին մասնակցել են նաեւ հյուրընկալ երկրի` Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի նախագահները: