04
07, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Աստանա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Նիստում, մասնավորապես, անդրադարձ է եղել ԵվրԱզԷՍ-ի շրջանակում մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ` ԵվրԱզԷս-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների իրականացման ծրագրին եւ կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք այլ հարցերի:

Աստանայում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ղրղզստանի անցումային շրջանի Նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է տիկին Օթունբաեւային` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Ղրղզստանի նորանշանակ Նախագահը ներկայացրել է իր երկրում ստեղծված քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարացման ուղղությամբ ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Նախագահ Սերժ Սարգսյանն Աստանայում երեկոյան մասնակցել է նաեւ Մայրաքաղաքի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը:

← Վերադառնալ