Լրատվություն
Արտերկրյա այցեր
21
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Հունիսի 21-ին պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրվա երեկոյան հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` Հայաստանին եւ Արցախին ցուցաբերվող հետեւողական աջակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայապահպանության գործում ներդրած զգալի ջանքերի համար: ՀՀ Նախագահն ասել է, որ հայրենիքը մեծ պատասխանատվություն ունի Սփյուռքի հարատեւման գործում. “Մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերն այդ ուղղությամբ”,-նշել է Սերժ Սարգսյանը:
Գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ համայնքի ներկայացուցիչներ ողջունել են ՀՀ Նախագահի այցը Գերմանիա` այն համարելով նաեւ լավ առիթ` քննարկելու հայապահպանության խնդիրները եւ երկրի առաջին դեմքից տեղեկանալու Հայաստանի համար կարեւորագույն հարցերի շուրջ վերջին զարգացումների մասին: Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք մեծ մասամբ վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձին, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.«Հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ այսօր Ադրբեջանի հասարակության մեջ տեսնում ենք անհանդուրժողականության հսկայական ալիք: Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի պաշտոնյաների ծագումնաբանությունը` ստուգելու` արդյո՞ք նրանց նախնիների մեջ չկա հայկական արյուն: Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր: Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով: Այս հակահայ և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես` եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է»:
ՀՀ Նախագահն այցի առաջին օրը նաեւ հարցազրույց է տվել գերմանական “Դոյչե Վելլե” հեռուստաալիքին:
Այսօր կկայանան ՀՀ Նախագահի հանդիպումները ԳԴՀ քաղաքական ղեկավարության եւ գործարար շրջանակների հետ: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի նաեւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:
***
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպում է ունեցել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ համագործակցության բազմակողմ ձեւաչափերի հնարավորություններն իրացնելուն առնչվող հարցեր:
ՀՀ Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը եւ հնարավորություն ընձեռում խորացնելու Գերմանիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հայ-գերմանական համագործակցությունը դիտարկում է նաև որպես կարևոր բաղադրիչ եվրաինտեգրման գործընթացում:
Կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը` նշելով, որ Հայաստանում մոտ ութ տասնյակ գերմանական կապիտալով ընկերությունների առկայությունը լավ հիմք է` ընդլայնելու համագործակցությունը ներդրումային ոլորտում:
Խոսվել է նաեւ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության մասին: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանի հետ համագործակցող դոնոր երկրների շարքում Գերմանիան երկրորդն է աջակցության ծրագրերի ծավալով, եւ որ այդ ծրագրերը էական նշանակություն ունեն մեր տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առումով:
Նախագահ Սարգսյանն ու կանցլեր Մերկելը քննարկել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Սերժ Սարգսյանը ողջունել է Գերմանիայի հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանը չի խորշում անընդհատ բարձրաձայնել այն ռազմական ճանապարհով լուծելու անթաքույց նկրտումների մասին, այդպիսով վտանգելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ՀՀ Նախագահն ափսոսանք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորմանն ու Եվրոպայում վերջին փակ սահմանի բացմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը մնացին անարդյունք Թուրքիայի` գործընթացն այլ նպատակներով օգտագործելու եւ բանակցությունների համաձայնեցված սկզբունքներից հրաժարվելու պատճառով:
Կողմերը կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանց նախապայմանների առաջ շարժվելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը,:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը եւ կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի կարճատեւ ասուլիսով:
***
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` կանցլեր Անգելա Մերկելի հետ հունիսի 22-ին ունեցած հանդիպմանը հաջորդել է ԳԴՀ Բունդեսռաթի նախագահ, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի հետ հանդիպումը:
Քննարկվել են հայ-գերմանական համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, եւ առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն:
Նախագահները երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել են գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսվել է նաեւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:
ՀՀ Նախագահի հաջորդ հանդիպումը կլինի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:
***
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներն ավարտվել են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ հանդիպմամբ:
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ խորհրդարանական դիվանագիտությունը, որպես երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակ, պետք է լավագույնս կիրառել` ի շահ երկու ժողովուրդների:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, ինչի մասին է վկայում Հայաստան և Հարավային Կովկասի այլ երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունների հաճախականությունը: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը նաև բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես` եվրոպական և եվրաատլանտյան կառույցների խորհրդարանական մարմինների շրջանակներում:
Կողմերը հույս են հայտնել, որ Բունդեսթագի նորակազմ «Կովկաս» բարեկամական խմբի և Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով նախորդ տարիների ավանդույթը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Բունդեսթագի նախագահը կարեւորել է այդ երկրների` Եվրամիության հետ սերտ գործակցության ձգտումը, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի վերաբերյալ նշել, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի եվրոպական չափանիշները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցը երեկ երեկոյան եզրափակվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում «Անվտանգությունը և զարգացումը Հարավային Կովկասում. Հայաստանի դերը» խորագրով նիստին մասնակցությամբ եւ ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ աշխատանքային ընթրիքով:
Նախագահ Սարգսյանը Ադենաուերի հիմնադրամում հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ապա` մասնակցել ՀՀ Նախագահի պատվին տրված ընդունելությանը:
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը, ի թիվս այլ գործառույթների, նաեւ միջազգային հասարակական-քաղաքական կարեւորագույն խնդիրների քննարկման հեղինակավոր հարթակ է, որտեղ արդի թեմաների շուրջ իրենց տեսակետներն են ներկայացնում տարբեր երկրների ղեկավարներ, հասարակական-քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագիտական շրջանակներ:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունիսի 23-ին: