17
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները:

Հանդիպմանը հաջորդել է ՌԴ նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա:

Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ակտիվ բանակցությունները:



***


Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:

ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:

Նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:



***


Հունիսի 19-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ Նախագահն ուղեկցվել է Վոլտերի սենյակ,որտեղ ծանոթացել է նրա անձնական գրադարանին, Հայաստանին եւ հայերին ունեցած նրա առնչություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ այցելել է Սանկտ Պետերբուրգի համալսարան:

Համալսարանի ռեկտոր Նիկոյալ Կրոպաչյովը նախագահներ Սարգսյանին եւ Մեդվեդեւին պատմել է համալսարանի զարգացման գործում հայ գիտնականների ունեցած մեծ ներդրման մասին:

Նախագահներն այնուհետեւ ներկա են գտնվել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման եւ համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի եւ Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին: Նախագահները եղել է նաեւ Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ:

Այնուհետեւ, համալսարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարճատեւ առանձնազրույց են ունեցել, որի ավարտին ՀՀ Նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի եւ ԼՂՀ ՊԲ շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին սադրանքին:

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է.“Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել են եւ զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել եւ փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր: Պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, չեն իրականացվել, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքերը: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաեւ մենք, եւ ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին:Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաեւ Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը:
Սադրանքները միշտ էլ անընդունելի են, բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետեւ այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն:Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետեւանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաեւ համանախագահների նկատմամբ:

Մենք շատ գիտակցված ենք գնում բանակցությունների, եւ մեր նպատակը շատ հստակ է: Մենք մեր նպատակից երբեւէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Սա է մեր նպատակը, եւ այն վերաիմաստավորելու կարիք ես չեմ տեսնում”,-ասել է ՀՀ Նախագահը:

Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանն այցելել է Սուրբ Կատարինա եղեկեցի, Մարինյան համերգասրահում ներկա գտնվել հայ համայնքի հիմնադրման 300-ամյակին նվիրված համերգին, ապա մասնակցել Տավրիկյան պալատում նույն առիթով կազմակերպված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սարգսյանը մեդալներ է հանձնել հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների` հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

← Վերադառնալ