Լրատվություն
Արտերկրյա այցեր
01
06, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Դոնի Ռոստով
Հունիսի 1-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, տնտեսական համագործակցությանը, հումանիտար ոլորտում շփումների ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ողջունելով Հայաստանի իր գործընկերոջը` ՌԴ Նախագահն ասել է. “Մենք որպես մոտ գործընկերներ, ռազմավարական դաշնակիցներ պետք է հաճախակի հանդիպենք: Ըստ էության, մենք հենց այդպես էլ վարվում ենք: Վերջերս Դուք մասնակցեցիք մայիսի 9-ի` ֆաշիստական զավթիչների դեմ այն ժամանակ մեր ընդհանուր պետության Հաղթանակի 65 –ամյակի տոնակատարություններին: Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել, որ Դուք այդ օրը մեզ հետ էիք: Դա ցույց է տալիս մեր պետությունների մերձավորության աստիճանը եւ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հետագա ցանկությունը”:
ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների արդյունքների մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:
Հայաստանի Նախագահը կարեւորել է նման աշխատանքային հանդիպումները եւ ասել. “Կարծում եմ, որ սա լավ ձեւաչափ է: Եւս մեկ անգամ շնորհակալություն հրավերի եւ այս գեղեցիկ քաղաք այցելելու հնարավորության համար:
Դոնի Ռոստովի եւ մարզի հետ հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության մի ամբողջ շարք անուններ են կապված: Այստեղ կա մեծ սփյուռք: Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի հարավային մասի սփյուռքի ներկայացուցիչների հետ”:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Մեծ հաղթանակի 65-ամյակի միջոցառումների փայլուն կազմակերպման համար եւ ասել. “Ես հպարտ էի. հզոր շքերթը մեր ընդհանուր պատմության եւ մեր մարտական եղբայրության հրաշալի հիշեցում էր”:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` այս տարվա օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ:
Աշխատանքային այցով Դոնի Ռոստովում գտնվող Նախագահ Սարգսյանն այցելել է տեղի հայ առաքելական Սուրբ Համբարձում եկեղեցի, պատմա-ազգագրական թանգարան, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականին մասնակցած Մյասնիկյանի շրջանի հայ զինվորների հիշատակին:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:
Հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի Նախագահն ասել է. "Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին եւ քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ Հայաստանի Նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով: Նկատի ունեմ, որ իմ թիկունքին են մեծանուն նորնախիջեւանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը եւ շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար: Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում եւ աշխատում են այստեղ, եւ կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները: Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու է: Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է եւ բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի` Ռուսաստանի եւ պատմական հայրենիքի` Հայաստանի միջեւ: Ավելին` կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար":
Խոսելով Հայաստանի ներկա քաղաքական ու տնտեսական վիճակի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. "Դուք իհարկե տեղյակ եք, որ մենք սառեցրել ենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղեւորության ընթացքում հենց այստեղ` Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ":
Հայաստանի ղեկավարը խոսել է նաեւ երկրի ներքին կյանքի, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման եւ տնտեսության վերականգնման մասին:
Ավարտելով խոսքը` Նախագահ Սարգսյանն ասել է. "Մենք մեր պատմությունն ենք կերտում: Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ: Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին: Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով: Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը: Աշխատենք ձեռք ձեռքի տված` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը":
Դոն Ռոստով աշխատանքային այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ստարոչերկասսկի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց, եղել "Ատամանսկոյե պոդվորյե" ցուցահանդեսում եւ "Վոյսկովոյ Վոսկրեսենսկի" տաճարում: