29
04, 2010

Նախագահ Սարգսյանը մասնակցել է "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ապրիլի 30-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել "Շանհայ Էքսպո 2010" միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:

Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է "Շանհայ Էքսպո 2010"-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 1-ին եղել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում:

Չինաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Սուչժոու տեխնոպարկ", որը հանդիսանում է Չինաստանի եւ Սինգապուրի համատեղ նախագիծ եւ երեսուն տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի:

Հանրապետության ղեկավարը Սուչժոու տեխնոպարկում եղել է խոշորագույն ձեռնարկություններից մեկում` "HIGER" ավտոբուսների գործարանում: Նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են Սուչժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանն ու "HIGER" կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է "HIGER" գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին:

Վու Վենմենի խոսքով` չինական ավտոարտադրության առաջատարներից մեկը հանդիսացող "HIGER" ավտոբուսների գործարանը մտադիր է հայկական շուկայում գործունեություն ծավալել` Հայաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ բացելով:

Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սուչժոուի գիտությունների, մշակույթի եւ արվեստի կենտրոն, որտեղ շրջայց է կատարել եւ ծանոթացել կենտրոնի տարածքում կազմակերպված թանգարանի ցուցանմուշներին: Շրջայցից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նավով զբոսնել է Ձինձի լճի վրա, որը շրջապատված է Սուչժոու տեխնոպարկի սահմաններում գտնվող արտադրական ենթակառուցվածքներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ունեցել Սուչժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: Սուչժոուի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի ձեռքբերումները եւ երկկողմ հարաբերությունների հաստատման եւ զարգացման պատրաստակամություն հայտնել:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ կարեւորել Հայաստանի ու Չինաստանի քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հետ:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` "Շանհայ Էքսպո 2010"-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական "Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:

Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում:

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին: Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` Նախագահի գլխավորությամբ այցելել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի շտաբ-բնակարան եւ հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ:

Այս երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռաղարդակցական համակարգեր և այլն, մտադիր են մասնակցել Հայաստանի հեռուստահաղորդակցության ոլորտում իրականացվելիք հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը եւ ZTE ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Դրական վերաբերելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին և ցանկություն ունի մասնակցել նաև արտադրական պրոցեսին:

Նախագահ Սարգսյանը «Հուավեյ» ընկերության ղեկավարի հետ եւս քննարկել է համագործակցության հեռանկարը: «Հուավեյ» -ը դինամիկ զարգացող ընկերություն է եւ ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն «Ինտել»-ին, իսկ իրացման ծավալներով` «Էրիքսոնին»: «Հուավեյ»-ը մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա 3 տարիներին դուրս գալ առաջին տեղը: Այդ նպատակի իրագործման համար չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Քննարկումների արդյունքում հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել «Հուավեյ» ընկերության հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության "Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը:

"Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է "Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության" (ՉԺՀ) եւ "Նաիրիտ" ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: "Շանսի-Նաիրիտ"-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 %:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:



← Վերադառնալ