11
04, 2010

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ից 13-ը Վաշինգտոնում մասնակցել է Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի աշխատանքներին:


ԱՄՆ մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հետ:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Սերժ Սարգսյանը եւ Բարաք Օբաման անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:


Նախագահ Սարգսյանը Վաշինգտոնում ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ապա Հայաստանի ղեկավարն այցելել է Վաշինգտոնի մայր տաճար, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին:

ՀՀ Նախագահը ապրիլի 12-ին հանդիպումներ է ունեցել նաեւ Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք հարաբերություններին եւ այդ հարաբերությունների ամրապնդման գործում սփյուռքի կառույցների դերին վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին:

Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:

← Վերադառնալ