22
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սիրիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ից 24-ը եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է եղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:

ՍԱՀ Ժողովրդական պալատում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը:

Ողջունելով ՀՀ Նախագահին` Բաշար ալ-Ասադը վստահություն է հայտնել, որ նախագահների մակարդակով փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների խորացման համար:

Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի եւ Սիրիայի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի Նախագահին` մեր ժողովրդին պատմության օրհասական պահերին Սիրիայի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար` նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջև:

Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադն անդրադարձել են Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի` Երևան կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարևորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական գործակցությունը:

Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում: ՀՀ Նախագահն այնտեղ հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ, քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ, ՀՀ Նախագահը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Քննարկվել են հայ-սիրիական տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության ոլորտում հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը եւ այդ գործում կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացումը համաժողովների, ցուցահանդեսների եւ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:Նախագահ Սարգսյանը նշել է, որ Սիրիայի հայկական ստվար համայնքը կարող է կամրջի դեր կատարել նաեւ տնտեսական կապերի ակտիվացման գործում:

Սերժ Սարգսյանն այցելել է Դամասկոսի Օմայան մզկիթ, որն ի սկզբանե կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, ապա նոր միայն վերածվել մզկիթի, ինչի շնորհիվ էլ Սիրիայում այն համարվում է կրոնական հանդուրժողականության խորհրդանիշ:

ՀՀ Նախագահն այցելել է նաեւ Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը նրանց հետ խոսել է հայ-սիրիական հարաբերությունների ապագայի մասին` վստահություն հայտնելով, որ այն լինելու է անխախտ եւ փայլուն` անկախ որեւէ վերադասավորումից, տարածաշրջանային ուժերի ազդեցություններից կամ այլ հանգամանքներից: Սերժ Սարգսյանի խոսքով` այդ հարաբերությունների զարգացմանը մշտապես նպաստել եւ շարունակելու է նպաստել սիրիահայ համայնքը, որի հարատեւությունն ու հզորությունը նաեւ Հայաստանի Հանրապետության ներուժի հզորացում է նշանակում:

ՀՀ Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների,այդ ճանապարհին հաղթահարելիք դժվարությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիների մասին: "Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ հայկական խնդիրները բոլորիս խնդիրներն են: Եւ սա է պատճառը, որ ամենաբարդ խնդիրների շուրջ հարմար եմ գտնում խորհրդակցել նաեւ մեր քույրերի եւ եղբայրների հետ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս",- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը այցելել է Հալեպ քաղաք: Այստեղ Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հալեպի նահանգապետի հետ, քննարկել հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջմարզային մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ, ՀՀ Նախագահին հյուրընկալել է հալեպահայ համայնքը: Համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ ու անմիջական զրույցում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Սիրիա կատարած այցի արդյունքներից եւ նշել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններին:

Նախագահ Սարգսյանն եղել է նաեւ Դեյր Զորում, հանդիպումներ ունեցել տեղական իշխանությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

← Վերադառնալ