09
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական այցելության առաջին օրը /մարտի 9-ին/ Նախագահ Սարգսյանն այցելել է Փարիզի “Մատինյոն” ցուցասրահ, հանդիպել ֆրանսահայ ճանաչված գեղանկարիչ Ժանսեմի հետ, շրջել ցուցասրահում և ծանոթանացել նրա ստեղծագործական հարուստ ժառանգությանը: “Մեր ժողովուրդն իսկապես հպարտանում է Ձեզանով ու բարձր գնահատում Ձեր արվեստը: Ապրելով այլ երկրում` Դուք ավելի ճանաչելի եք դարձրել մեր ժողովրդին` ողջ աշխարհում տարածելով հայ ժողովրդի բարի համբավը”,- նշել է մեր երկրի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու մեր անվանի հայրենակիցը մտքեր են փոխանակել հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման խնդիրների շուրջ: “Սփյուռքի նախարարության ստեղծման նպատակներից մեկն էլ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հայապահպանության խնդրի լուծմանը նպաստելն է: Մենք որպես անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություն, պետք է աշխատենք ստեղծել այնպիսի երկիր, որ հայկական ինքնությունը կրող եւ արտերկրում ապրող մեր յուրաքանչյուր հայրենակից հպարտանա իր Հայրենիքով”,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված նկարչին հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւը:

Մարտի 10-ին Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության Նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը: Այնուհետեւ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի` Նիկոլա Սարկոզիի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարկոզիին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանելու հրավերի համար, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: ՀՀ Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարեւոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով:

Նախագահ Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կա անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամության անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջև: Նիկոլա Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը և ընդգծել, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին:

Հայաստանի Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և Նախագահ Սարկոզիին` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հետևողական և սկզբունքային մոտեցման համար:

Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է), տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաև` փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ֆրանսիայի Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Նախագահի` տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Նախագահներ Սարգսյանն ու Սարկոզին մտքեր են փոխանակել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին տարբեր ուղղություններով Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակով երկկողմ շփումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

ՀՀ Նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական եւ ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը եւ միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարեւորել հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականների պարբերական փոխադարձ այցելություններն ու շփումները: Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Սենատի պատրաստակամությունը` նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացմանը:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Փարիզում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների ակտիվ գործունեությունը, ջերմությամբ ընդգծելով խմբի նախկին ու ներկա նախագահներ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ռենե Ռուքեի նշանակալի վաստակը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող ազգային խնդիրների շուրջ խմբի անդամների կողմից ցուցաբերվող սկզբունքային եւ անաչառ մոտեցման գործում: Սերժ Սարգսյանն ու Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու հեռանկարներին:

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ավարտին Սերժ Սարգսյանը Փարիզում աշխատանքային ընթրիք է ունեցել ֆրանսահայ համայնքի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ