Լրատվություն
Արտերկրյա այցեր
25
01, 2010
Հայաստանի, Ռուսաստանի,Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում
Այսօր Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:
Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն է եւ չորրորդը նման ձեւաչափով` Ռուսաստանի Դաշնության Նախագահի մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջնորդական հետեւողական ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ռուսաստանի Դաշնության Նախագահի` Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում` երեք նախագահները միասին ճաշել են:
Սոչիում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Ռոբերտ Բրադկեի հետ: