Լրատվություն
Արտերկրյա այցեր
22
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մյունխեն (ԳԴՀ)
Մյունխենում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում մյունխենյան հանդիպումը վեցերորդն էր այս տարվա ընթացքում:
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո բանակցությունները կրկին ընթացել են ընդլայնված ձեւաչափով:
Ֆրանսիայի հյուպատոսության շենքում տեղի ունեցած եւ շուրջ չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումը: Երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում համանախագահները կառուցողական են գնահատել բանակցությունները եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: