10
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կալինինգրադ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց "Յանտարնի" մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: Շրջելով համալիրում` Նախագահն ասել է, որ դարերի ընթացքում հայ շինարարներն ու ճարտարապետներն իրենց վարպետությամբ, տաղանդով Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների եւ ժողովուրդների սեփականությունն են դարձրել հազարավոր նման գեղեցիկ կառույցներ եւ հրաշակերտ շինություններ ու այսօր էլ շարունակում են իրենց քրտնաջան ու հարգանքի արժանի աշխատանքը:

Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ Նախագահի եւ Կալինինգրադի նահանգապետի հանդիպումը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ միջմարզային համագործակցությունը կարեւոր դեր ունի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման գործում: Սերժ Սարգսյանն ու Գեորգի Բոոսը քննարկել են Հայաստանի եւ Կալինինգրադի մարզի միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Զրուցակիցները հույս են հայտնել, որ Նախագահ Սարգսյանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկա ամիսներին տեսանելի արդյունքներ կգրանցեն նաեւ տնտեսական ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանին Կալինինգրադում շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հյուսիս-արեւմտյան այդ նահանգի բարձրագույն` Պատվո շքանշան:

Կալինինգրադում Սերժ Սարգսյանն այցելել է նորակառույց հայկական հոգեւոր- մշակութային կենտրոն, մոմ վառել սուրբ Ստեփանոս եկեղեցում: Նախագահ Սերժ Սարգսյանի եւ նահանգապետ Գեորգի Բոոսի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ համայնքի ջանքերով կառուցված հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել նաեւ նահանգի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց կենտրոնում, կենտրոնին նվիրել դասագրքեր եւ հայալեզու գրականություն:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կալինինգրադի նահանգապետին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության եւ հոգատար վերաբերմունքի, նաեւ` մշակութային կենտրոնի կառուցմանն օժանդակության համար: Գեորգի Բոոսն ասել է, որ հայերը մեծ համարում եւ բարի համբավ ունեն մարզում եւ իրենց ամենօրյա աշխատանքով մեծ ներդրում են կատարում նահանգի զարգացման գործում:

Մշակութային կենտրոնի բացմանն ունեցած ելույթում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Կալինինգրադում նման կենտրոնի հիմնումը Հայաստանի եւ Ռուսաստանի, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարավոր ամուր բարեկամության արտացոլումն է:

Կենտրոնի կառուցման, Կալինինգրադի մարզում հայապահպանության եւ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը Կալինինգրադի մարզում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Յուրի Քաջոյանին պարգեւատրել է "Մովսես Խորենացի" մեդալով:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սփյուռքի եւ գյուղատնտեսության նախարարներ Հրանուշ Հակոբյանն ու Գերասիմ Ալավերդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այսօր ուշ երեկոյան կվերադառնան Երեւան:

← Վերադառնալ