Լրատվություն
Արտերկրյա այցեր
15
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Աստանա
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի "Մարիբուլակ" զորավարժարանում այսօր հետեւել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի "Փոխգործակցություն 2009" զորավարժությունների ավարտական փուլին: Հոկտեմբերի 12-16-ը Ղազախստանում կայացած զորավարժությունն առաջինն էր Արագ արձագանքման ուժերի ստեղծումից հետո: Զորավարժությանը Հայաստանը մասնակցում էր մեկ վաշտով եւ շարային սպաներով` ընդհանուրը 110 զինծառայող:
Զորավարժությունը նպատակ էր հետապնդում մշակել սպառնալիքների առկայության եւ ռազմական գործողությունների իրականացման պարագայում Արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության ալգորիթմները եւ միացյալ հրամանատարական շտաբի ու արագ արձագանքման ուժերի տեղակայման երկրի զինված ուժերի հրամանատարության համատեղ գործողությունների համադրումը, ինչպես նաեւ ուսումնասիրել բազմազգ զորամիավորումների տեղակայման տարբեր մարտավարությունները:
ՀԱՊԿ-ի միացյալ հրամանատարական շտաբը եւ զորավարժությունների հրամանատարական կազմը բարձր են գնահատել հայ զինծառայողների մասնակցությունը զորավարժություններին եւ վերջիններիս մարտական պատրաստվածությունը:
"Փոխգործակցություն 2009" զորավարժությունների ավարտական փուլին հետեւել են ՀԱՊԿ-ի անդամ հինգ պետությունների` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները:
Անդամ պետությունների ղեկավարները բարձր են գնահատել զորավարժությունների արդյունքները եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորումը նոր բովանդակություն է հաղորդում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել նախորդ տարի դեկտեմբերին Ղազախստանի Նախագահի "Բորովոյ" կեցավայրում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կայացվել էր 2009 թ. հունիսին` Մոսկվայում, Կազմակերպությունում մեր երկրի նախագահության ժամկետի ավարտին: ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման ուժերի առաջնային նպատակը բազմազգ ուժերի արագ տեղակայմամբ իր անդամ պետություններից մեկի նկատմամբ այլ երկրի կամ երկրների կողմից ռազմական ագրեսիայի կամ նման սպառնալիքի չեզոքացումն է:
Զորավարժությունների ավարտից հետո, այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան: