Լրատվություն
Արտերկրյա այցեր
08
10, 2009
Նախագահ Սարգսյանը Քիշնեւում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանը Քիշնեւում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:
Նիստում քննարկվել են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն, հումանիտար ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, անվտանգության բնագավառին առնչվող, ինչպես նաեւ Համագործակցության կանոնադրական ու այլ մարմինների գործունեության օպտիմալացման ընթացակարգերին վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր:
* * *
Հոկտեմբերի 8-ին Քիշնեւում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձեւաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որից հետո նրանց կրկին միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները:
Երեք ժամ տեւած զրույցի ընթացքում կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
Հանդիպման ավարտին համանախագահները լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակել են այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ դեռեւս չկա փոխըմբռնում:
Համանախագահներն ասել են, որ բանակցությունները շարունակվում են միջազգային իրավունքի եւ հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման եւ ԵԱՀԿ արտգործնախարարների Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ ամրագրված հայտնի սկզբունքների շրջանակում: Նրանք նաեւ նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը որեւէ կերպ չի առնչվում հայ-թուրքական երկխոսությանը, եւ դրանք տարբեր տրամաբանությամբ առանձին գործընթացներ են:
* * *
Մոլդովայի մայրաքաղաքում կայացել է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: