31
07, 2009

Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 31-ին Ղրղզստանում մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Հանդիպանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը, Ղրղզստանի Նախագահ Բակիեւը ողջունել է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին:

Իսսի-Կուլի մերձափնյա "Ռուխ-Օրդո" մշակութա-ազգագրական կենտրոնում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու եւ միջազգային անվտանգության հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տեղեկատվական քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ղրղզստանի Նախագահ Կուրմանբեկ Բակիեւն ասել է, որ բաց եւ կառուցողական երկխոսություն է ծավալվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության, մասնավորապես կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ընդգծել են համակարգված տեղեկատվական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Նրանք նաեւ պայմանավորվել են Իսսի-Կուլի ափին երիտասարդական կենտրոն հիմնելու մասին:

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին Ղրղզստանի Նախագահ Բակիեւի կողմից ՀԱՊԿ երկրների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

← Վերադառնալ