Լրատվություն
Արտերկրյա այցեր
17
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա
Մոսկվայի "Պրեզիդենտ" հյուրանոցում այսօր կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեյի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով, որից հետո բանակցություններին կրկին միացել են համանախագահները եւ արտգործնախարարները:
Կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել` շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել նախագահների` այս աշնանը հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը` հուլիսի 18-ին, ներկա է գտնվել ՌԴ Նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին:
Այսօր կայացել է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: