Լրատվություն
Արտերկրյա այցեր
23
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա
Ապրիլի 23-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում տեղի է ունեցել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, սա երկու երկրների նախագահների ընդհանուր թվով տասնհինգերորդ հանդիպումն է:
Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ առկա ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի վառ վկայությունն երկու պետությունների միջեւ տարբեր ուղղություններով զարգացող համագործակցության լայն շրջանակն է:
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները բարձր են գնահատել ռազմավարական գործընկեների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան. չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` 2008թ-ի տվյալներով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները կազմել են 1 066 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ մեր տնտեսությունում Ռուսաստանի Դաշնության ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.5 միլիարդ դոլար: Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են ռուսական կապիտալով աշխատող 1250 ընկերություններ եւ, որ առեւտրատնտեսական փոխգործակցության ուղղությամբ նախագծվող նոր նախաձեռնությունների իրականացումը Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը կարող է հասցնել մինչեւ 5 միլիրադ ԱՄՆ դոլարի:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն իրենց գոհունակությունն են հայտնել նաեւ հումանիտար բնագավառում լայն համագործակցության, երկու երկրների գիտակրթական եւ մշակութային հանրությունների միջեւ աճող դինամիկ շփումների կապակցությամբ: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, հագեցած միջոցառումները մեկ անգամ եւս խոսում են ինչպես մեր ժողովուրդների հոգեւոր ամուր կապերի, այնպես էլ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների խոստումնալից հեռանկարների մասին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության առաջին տիկինների բարձր հովանու ներքո առաջիկայում Երեւանում բեմադրվելիք Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետը, կարեւորել Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի դերը եւ արձանագրել, որ Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդումը համարվում է պարտադիր:
Նախագահներ Սարգսյանը եւ Մեդվեդեւը բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրած ջանքերի եւ հստակ մոտեցման համար, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքների համաձայն:
Նախագահներն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ինչպես նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:
Բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցերի:
Պաշտոնական բանակցությունների ավարտից հետո, Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը շփումները շարունակել են ոչ պաշտոնական մթնոլորտում: