Լրատվություն
Արտերկրյա այցեր
17
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է գազային միջազգային համաժողովին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու գազային միջազգային համաժողովին:
Վերջինիս մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի նախագահները, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եվրամիությունում նախագահող Չեխիայի կառավարությունների ղեկավարները եւ պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Բացելով համաժողովը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել ներկաներին` իր հրավերն ընդունելու եւ շատ արդիական ու կարեւոր խնդիրների քննարկմանը մասնակցելու համար: Ըստ նրա` վերջին շրջանում գազամատակարարման հետ կապված խնդիրները շատ բարդ են, եւ մոսկովյան համաժողովը նպատակ ունի ուղիներ գտնել` ներկա իրավիճակը շտկելու համար: Դ. Մեդվեդեւը նշել է, որ անհրաժեշտ է հրատապ կերպով ստեղծված ճգնաժամի հաղթահարման լուծումներ գտնել` վերականգնելու համար Եվրոպայի բնական գազի մատակարարումը, գտնելու գազի առաքման անխափան մեխանիզմներ, ինչը հնարավոր է հավաքական ջանքերի համադրմամբ: ՌԴ նախագահի գնահատմամբ` կյանքը ցույց է տվել, որ գործող գազամատակարարման համակարգը եւ միջազգային օրենսդրական դաշտը արդյունավետ չեն, եւ անհրաժեշտ է այդ ուղղությամբ եւս նոր լուծումներ առաջադրել:
Նշենք, որ 2008թ. տվյալներով` Հայաստանը տարեկան ներկրել է 2,5 մլրդ խմ բնական գազ, գազամատակարարումն իրականացնում է “Հայռուսգազարդ” ՓԲԸ: Ներկայումս Հայաստանի 93 տոկոսը գազիֆիկացված է, եւ այդ ցուցանիշով մեր երկիրն աշխարհում գտնվում է առաջին եռյակում, իսկ 2006 թվականից սկսած` այդ ցուցանիշով ԱՊՀ տարածքում առաջինն է: Աշխարհի այն երկրների շարքում, որոնք չունեն սեփական գազային պաշարներ, Հայաստանը գազիֆիկացման մակարդակով առաջին տեղում է:
Գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ էներգետիկ հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի եւ համարժեք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը:
ՌԴ նախագահը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն անհամեմատ ավելի հարմարավետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկվել են առանձնազրույցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բանգավառում Ռուսաստանի եւ "Գազպրոմ" ընկերության հետ համագործակցությունը` այն գնահատելով որպես հուսալի եւ երկարաժամկետ շահերի վրա խարսխված: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծավալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում:
Նախագահներ Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդեւը համակարծիք էին, որ բարձր մակարդակի հաճախակի շփումներն ու հանդիպումները հնարավորություն են տալիս անդրադառնալ եւ լուծումներ տալ նույնիսկ ամենափոքր խնդիրներին: