Լրատվություն
Արտերկրյա այցեր
19
12, 2008
Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով մեկնել է Ղազախստան` մասնակցելու ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Գագաթնաժողովը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները, անցկացվում է Կոքչետաու քաղաքին հարակից Շուչինի-Բորովի ձմեռային հանգստավայրում:
Մինչեւ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ գոհունակություն է հայտնվել երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսության մակարդակից: Նախագահներն ընդգծել են Ղազախստանի հայկական համայնքի դերը հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը կարեւորել են տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը` նշելով, որ ծրագրվող երկաթուղային հաղորդակցության նոր ուղիները կնպաստեն եւ խթան կհանդիսանան առեւտրաշրջանառության ծավալների մեծացման գործում:
Այնուհետեւ մեկնարկել է պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի օրակարգում ներառված են եղել ՀԱՊԿ կարգավորման հեռանկարներին եւ կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ինչպես նաեւ ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունելով ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացումը , նշել է, որ քննարկվող հարցերը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Գագաթնաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ նման ձեւաչափով շփումները լավ հնարավորություն են ընձեռնում օրակարգային խնդիրներին նայելու տարբեր տեսանկյուններից եւ քննարկելու հարցերի լայն շրջանակ: