Լրատվություն
Արտերկրյա այցեր
06
09, 2008
Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստանի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:
Մինչ ֆուտբոլային խաղը, տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը: Զրույցին մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը` հրավերն ընդունելու համար, եւ նշել, որ հարեւան պետությունների միջեւ ուղղակի շփումները հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ ձեւն են:
Թուրքիայի նախագահն իր հերթին Հայաստանի նախագահին հրավիրել է Ստամբուլ` միասին դիտելու երկու երկրների ֆուտոլի հավաքականների պատասխան խաղը:
Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել են երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:
Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լայն հնարավորություններ են բացվում, նրանք շեշտել են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքը` պատասխանատվություն ստանձնելու եւ ձեռնամուխ լինելու առկա խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ստեղծմանը: Աբդուլլահ Գյուլի խոսքով, իրեն Հայաստան հրավիրելով, նախագահ Սարգսյանը կատարել է առաջին քայլը, հրավերն իր կողմից ընդունվել է` այն վերածելով համատեղ նախաձեռնության, որը օրինակելի կարող է լինել ողջ տարածաշրջանի համար:
Սերժ Սարգսյանն ասել է, որ երկխոսության առկայության պարագայում կարելի կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենակնճռոտ հարցերը: «Մենք պետք է ձգտենք օր առաջ լուծել առկա խնդիրները եւ դրանց ծանրությունը չթողնենլ հետագա սերունդների վրա»,-ընդգծել է նա:
Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը քննարկել են նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Հայաստանը մշտապես ողջունում է երկխոսությանը եւ տարածաշրջանում վստահության ամրապնդման, անվտանգության եւ համագործակցության կողմնակից է, նախագահ Սարգսյանը թուրքական նախաձեռնությունը համարել է տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլ:
Նախագահներն արձանագրել են, որ այս հանդիպումը լուրջ ազդակ է երկխոսության հետագա շարունակման համար եւ արտգործնախարարների համար պետք է դառնան գործողությունների ուղեցույց:
Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը ուղեւորվել են «Հրազդան» մարզադաշտ` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը: