08
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում ներկա է գտնվել 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ներկա է գտնվել 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանի նախագահը միջոցառմանը մասնակից մյուս երկրների ղեկավարների հետ մասնակցել է ՉԺՀ նախագահի կողմից նրանց պատվին կազմակերպված ընդունելությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին այցելել է օլիմպիական ավան եւ հանդիպում ունեցել Հայաստանի օլիմպիական հավաքական անդամների հետ:

Հանրապետության նախագահը ողջունել է մարզիկներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել տրամադրությամբ եւ ընթացիկ նախապատրաստական աշխատանքներով:

Օօգոստոսի 11-ին Նախագահ Սարգսյանը Պեկինում Հայաստանի դեսպանատանը մասնակցել է «Հայաստանի օր» միջոցառման շրջանակում կազմակերպված ընդունելությանը:

← Վերադառնալ