05
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստանի մայրաքաղաք

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ից 6-ը աշխատանքային այցով եղել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Հանրապետության նախագահը մասնակցել է Աստանայի 10-ամյակի առիթով Ղազախստանի մայրաքաղաք ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ ներկա է գտնվել քաղաքի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Ղազախստանում հյուրընկալված նախագահներին Նուրսուլթան Նազարբաեւը պարգեւատրել է «Աստանայի» հիմնադրման տասնամյակին նվիրված հուշամեդալով:

Նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ժողով, որի ընթացքում Ղազախստանի նախագահը տասնամյա հեռավորությունից ամփոփել է մայրաքաղաքն Ալմաթիից Աստանա տեղափոխելու իր ժամանակի համարձակ նախաձեռնությունը` նշելով, որ, թեեւ, շատերն էին թերահավատորեն եւ քննադատորեն վերաբերում, սակայն գործը բարեհաջող ընթացք ունեցավ:

Պետությունների ղեկավարներն այցելել են նաեւ Խաղաղության եւ համերաշխության պալատ: Նախագահ Սերժ Սարգսյանը ծառ է տնկել «պետությունների ղեկավարների արահետում»:

Երեկոյան Աստանա ժամանած նախագահները մասնակցել են «Սիրով Մոսկվայից» գալա համերգին` Մոսկվայի արվեստի վարպետների կատարմամբ:

← Վերադառնալ