Լրատվություն
Արտերկրյա այցեր
03
04, 2008
Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Բուխարեստ
Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, այսօր ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բուխարեստ:
Առավոտյան Սերժ Սարգսյանը «Նովոթել» հյուրանոցի իր կեցավայրում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման ժամանակ ընդհանուր գնահատական է տրվել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկա վիճակին: Համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեկվա հանդիպման արդյունքները: Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական քայլերի եւ վերջին շրջանում ադրբեջանաղարաբաղյան սահմանագծում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ եւ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ այսօր բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիման վրա լուծելու գործում: Անդրադարձ է եղել նաեւ հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր հետագա շարունակությանը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ կիսելով տպավորությունները, ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, թե գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի իր տպավորությունները կհայտնի, երբ առիթ լինի հանդիպել բանակցող մյուս կողմի հետ: Ըստ նրա, համենայն դեպս համանախագահները լավատես են եւ կարծում է, որ իրենց տեսակետից նրանք հիմք ունեն լավատեսության: Պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է լինել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման այդպիսի հնարավորություն, Սերժ Սարգսյանը նշել է, թե ինքն արդեն ասել է, որ դեմ չի լինի հանդիպել որեւէ համաժողովի շրջանակներում, եթե նման ցանկություն մյուս կողմը հայտնի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան եւս հանդիպումից հետո հայ լրագրողների հետ կիսել է իր տպավորությունները. «Մենք գիտենք ՀՀ նորընտիր հարգարժան նախագահին վաղուց, գիտենք ինչպիսի մարդ է նա եւ կարծում ենք, որ նրա հետ կարող ենք շարունակել բանակցությունները: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Ամենակարեւորն այն է, որ ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո նախագահները հնարավորություն ունենան հանդիպել եւ շփվել միմյանց հետ: Մենք պարզապես սպասում ենք նման հնարավորության»,-ասել է Մեթյու Բրայզան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշմանը վերաբերող հարցին, ամերիկացի համանախագահը պատասխանել է, թե կարծում է` Ադրբեջանը եւս համաձայն է, որ գործընթացը պետք է շարունակվի` չնայած եղան սուր պահեր: Նա վստահություն է հայտնել, որ գործընթացը կշարունակվի, միաժամանակ հույս հայտնելով, որ այն կտեւի ոչ այնքան երկար եւ շուտով կավարտվի: «Այսօր սկիզբն էր, Հայաստանի նախագահի երդմնակալությունը դեռ չի եղել եւ քայլ առ քայլ պետք է առաջ գնալ»,- ասել է նա: Պատասխանելով ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխման հնարավորության վերաբերյալ հարցին, Մեթյու Բրայզան ընդգծել է, թե կա մի ձեւաչափ` դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ այսօր չկա լուրջ պահանջ այդ ձեւաչափը փոխելու: «Կարծում եմ, որ գործընթացն առաջ է ընթանում»,- նշել է ամերիկացի համանախագահը:
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Ռումինիայի խորհրդարան, որտեղ նախատեսված է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների ձեւաչափով կազմակերպված քննարկումը` «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով: Մինչ քննարկումը սկսելը, Սերժ Սարգսյանը նաեւ բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ:
Քննարկման ժամանակ ՀՀ նորընտիր նախագահը վերահաստատել է Հայաստանի նվիրվածությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ժողովրդավարության ամրապնդմանն ու կայունության հաստատմանը, որը, ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարեւոր գործոն է: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ ԼՂ հակամարտությունը միայն բանակցային եւ խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը` նշելով, թե, ցավոք, միշտ չէ, որ խաղաղության կոչեր են հնչում այդ գործընթացում, ինչը մտահոգության առիթ է տալիս: