12
06, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հեղեղումներից տուժած բնակավայրերում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին:

Նախագահը զրուցել է բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:

Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը, որը հնարավորություն է տվել վերականգնել կապը 6 բնակավայրի հետ: 

← Վերադառնալ