14
10, 2012

Նախագահը ներկա է գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում կազմակերպված գալա համերգին:

Հանրապետության ղեկավարը տիկնոջ հետ առավոտյան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարող՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը:

Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է տոնական Երևանում, զրուցել տոնախմբության մասնակիցների հետ, դիտել մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները:

 

← Վերադառնալ