Ներհանրապետական այցեր
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:
Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել նաև առաջիկա ծրագրերը:
Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին կյանքին՝ կրթական, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական թեմաներին և տարածաշրջանային մարտահրավերներին: