Լրատվություն
Ներհանրապետական այցեր
30
04, 2012
Սերժ Սարգսյանը Ավանում մասնակցել է սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այսօր մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում մասնակցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը, զրուցել ծրագրի շահառուների հետ: